Երևանն ու Բաքուն հունվարի վերջին սահմանազատման հանձնաժողովների հանդիպում կանցկացնեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանն ու Ադրբեջանը հունվարի վերջին հերթական հանդիպումը կանցկացնեն պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների շրջանակում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ հունվարի 4-ին Երևանը Բաքվին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկները, պատասխան դեռ չկա:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մասնակցությամբ նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին՝ Տավուշի սահմանին: