«Ինտերը» ինձ շատ բան է տվել վերջին մեկուկես տարվա ընթացքում. Մխիթարյան
ՍՊՈՐՏ«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, խոսել է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։
«Ես շատ ուրախ եմ։ «Ինտերը» ինձ շատ բան է տվել վերջին մեկուկես տարվա ընթացքում, և ես ուզում եմ ավելին տալ: Հուսով եմ, որ այս ակումբի հետ շատ տիտղոսներ կնվաճեմ: Ես շատ հպարտ եմ, քանի որ սա հիանալի թիմ է: Մենք ամեն ինչ անում ենք մեր նպատակներին հասնելու և տիտղոսներ նվաճելու համար։ Ես շարունակում եմ կատարելագործվել և կանգ առնելու պլաններ չունեմ: Հաճելի է ամեն օր սովորել, մարզվել և խաղալ թիմակիցներիս հետ»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը։
34-ամյա կիսապաշտպանը միլանյան ակումբում հանդես է գալիս 2022/23 մրցաշրջանից։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում նա 18 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։