Բելառուսի ազգային արխիվում հանդիպում է տեղի ունեցել Հովհաննես Բաղրամյանի թոռան հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲելառուսի Հանրապետության ազգային արխիվի աշխատակիցները հանդիպել են խորհրդային հրամանատար, պետական գործիչ, Խորհրդային Միության մարշալ Իվան (Հովհաննես) Բաղրամյանի թոռան՝ Իվան Բաղրամյանի հետ։ Այս մասին գրում է «Հայաստան|Բելառուսի հայեր» տելեգրամյան ալիքը։
Իվան Բաղրամյանը պատմել է իր մանկության, պապիկի հետ ունեցած շփումների, կյանքից հետաքրքիր դեպքերի մասին։
Հանդիպմանը ներկա է եղել նաև «Անիվ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արմեն Խեչոյանը, որ խոսսել է «Մարշալ Բաղրամյան» գրքի մասին։