Կարևոր վարորդների համար․ արգելվելու է բեռնատարների երթևեկությունը Վանաձոր-Ալավերդի-Վրաստան հատված
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕձունի խաչմերուկում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մինչև 2024թ․ փետրվարի 15-ը ժամանակավորապես արգելվելու է կցորդով կամ կիսակցորդով բեռնատար տրանսպորտային միջոցների, ինչպես նաև զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսների երթևեկությունը Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության և Հ-35, (Մ-6)-Օձուն-Արևածագ (Հ-24) հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատման տեղամասում։
Տվյալ ճանապարհահատվածի շրջանցման համար առաջարկված ճանապարհային երթևեկության կազմակերպման ժամանակավոր սխեման ներկայացվում է։
Այն համաձայնեցվել է ՀՀ ՆԳՆ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հետ։
Ճանապարհային դեպարտամենտ