Արսենալը սեփական հարկի տակ պարտվեց Վեսթ Հեմին
ՍՊՈՐՏԱնգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր «Վեսթ Հեմին»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Հանդիպման 13-րդ րոպեին հաշիվը բացեց հյուրերի ֆուտբոլիստ Տոմաշ Սոուչեկը։ 55-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Կոնստանտինոս Մավրոպանոսը։ Հանդիպման վերջնամասում 11 մետրանոցից վրիպեց Սաիդ Բենրահման։
«Վեսթ Հեմն» այս հաղթանակից հետո 33 միավորով բարձրացավ 6-րդ տեղ։ «Արսենալը» 40 միավորով մնաց 2-րդ հորիզոնականում։