Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 իրական ու խիստ առեղծվածային պատմություններ, որոնք դժվար թե երբևէ բացահայտվեն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մեր աշխարհը լի է գաղտնիքներով ու առեղծվածներով, որոնք չեն բացատրվում ոչ մի տրամաբանական վերլուծությամբ: Մարդիկ հակված են տեսնել դրանցում ինչ-որ վերերկրյա ուժերի միջամտություն։

Ոմանք համարում են այս ամենն այլ քաղաքակրթությունների գոյության մասին վկայող հուշումներ, ոմանք հակված են ավելի միստիկ բացատրությունների, իսկ ոմանք էլ ակնարկում են, որ այս ամենը կարող է հզոր պետությունների գաղտնի հետազոտությունների հետևանք լինել։
Այս անգամ Ձեզ կներկայացնենք 5 առեղծվածային, բայց միանգամայն իրական պատմություններ, որոնց սպառիչ բացատրություն չի տրվել առ այսօր ու դժվար թե երբևէ տրվի։


5․ Դյատլովի խմբի կործանումը

Հյուսիսային Ուրալում տեղ գտած տուրիստական խմբի կործանումը մինչ օրս էլ շարունակում է հուզել հանրությանը։ Այս պատմությունը հետաքրքրել է անգամ ամերիկացի կինեմատոգրաֆներին, ովքեր պատմության առեղծվածային մոտիվներով նկարահանել են «Դյատլովի լեռնաշղթայի գաղտնիքը» ֆիլմը։

Ողբերգական իրադարձությունները կատարվել են 1959 թվականի փետրվարի սկզբին, երբ 9 հոգուց բաղկացած տուրիստական խումբը՝ Իգոր Դյատլովի գլխավորությամբ, անհետ կորավ Ուրալյան լեռներում։ Մեկ ամիս տևած որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերվեց արշավախմբի վրանը, իսկ վրանից ոչ հեռու գտան խմբի անդամներից 5-ի դիակները։ Մայիսին էլ գտան մնացած դիակները…

Խմբի բոլոր անդամները մահացել էին ցրտահարությունից։ Գրեթե բոլորը մերկ էին կամ էլ ամբողջական հանդերձանք չունեին իրենց վրա։

Պատճառը, որը ստիպել էր մարդկանց շտապ դուրս գալ -30 աստիճանի պայմաններում սկսված ձնաբքին ու նույնիսկ շորեր չհագնել, առ այսօր անհայտ է մնում։ Ամենատարբեր վարկածներ են առաջ քաշվել՝ գաղտնի զենքի փորձարկումից մինչև գնդաձև կայծակի հարված, բայց թե ինչ էր տեղի ունեցել իրականում, ամենայն հավանականությամբ գաղտնիք կմնա։


4․ Ապոկալիպսիսի ձայները

Այս առեղծվածային ձայները նաև հայտնի են որպես «Երկրի ճռռոց» կամ «Երկրի տնքոց»։ Դրանք լսվել են աշխարհի տարբեր անկյուններում ու առաջին անգամ ֆիքսվել են 2011 թվականին։ Այս ձայները մարդկանց վախ ու անհանգստություն են ներշնչում։
Երբ մարդիկ փորձում են նկարագրել իրենց լսածը, առավել հաճախ օրինակ են բերում իրար քսվող հսկայական մետաղյա թիթեղների ձայնը, ասես հենց Երկրի ընդերքից եկող ոռնոց, ինչպես նաև տարօրինակ աղմուկ, որը մասամբ ռեակտիվ ինքնաթիռի ձայն է հիշեցննում։ Հատկապես զգայուն են այս ձայների նկատմամբ կենդանիները։ Ականատեսների վկայությամբ՝ նկարագրվող դրվագներում շները սկսում էին խուճապի մեջ այս ու այն կողմ վազվզել, երբ լսվում էր այս ձայնը։

Գիտնականներն առայժմ ոչ մի կերպ չեն կարողանում բացատրել ապոկալիպսիսի ձայների բնույթը։ Ամենատարբեր տեսություններ են առաջ քաշվել դրանց ծագումնաբանության վերաբերյալ։ Օրինակ՝ ոմանք ենթադրում են, որ դրանք առաջանում են երկրակեղևի շերտերի շարժումներից, իսկ այլոք էլ կապում են դա ուժգին արևային ակտիվության ու նույնիսկ Երկրի մագնիսական բևեռների փոփոխության հետ։


3․ Լաբոկյան լույսեր

1951 թվականի օգոստոս ու սեպտեմբեր ամիսների ողջ ընթացքում ԱՄՆ Տեխաս ու Նյու Մեքսիկո նահանգի բնակիչները գիշերային երկնքում տարօրինակ լույսերի էին հետևում։ Դրանք երկնքում լուսավոր կոր էին կազմել ու անձայն ճախրում էին վերևներում։ Քանի որ այս առեղծվածային իրադարձության մասին առաջին հաղորդագրությունը եկել է տեխասյան Լաբոկ քաղաքից, ուստի այս երևույթը ստացավ «Լաբոկյան լույսեր» անվանումը։

Այս տարօրինակ երևույթին մարդիկ ականատես էին լինում մի քանի օր շարունակ, իսկ 18-ամյա ուսանող Կարլ Հարթն անգամ հասցրեց լուսանկարել դրանք իր ֆոտոխցիկով։ Տվյալ լուսանկարների բազմաթիվ հետազոտություններ փաստում են դրանց իսկությունը։
Այս երևույթի ծագումնաբանության վերաբերյալ առ այսօր թեժ վեճեր են գնում։ Ուֆոլոգիական տեսության կողմնակիցները պնդում են, որ գործ ենք ունեցել այլմոլորակային քաղաքակրթության այցի հետ, իսկ իրատեսներն առաջարկում են մի հիպոթեզ, համաձայն որի՝ ականատեսները պարզապես չվող թռչունների երամներ են տեսել, որոնց փորի փետուրներն արտացոլել են քաղաքային լուսավորությունը։


2․ Նորֆոլկյան գնդի անհետացումը

1915 թվականի օգոստոսի 12-ին Դարդանելյան գործողության անցկացման ժամանակ անհետացավ Նորֆոլկյան գնդի մի ամբողջ գումարտակ։ Բրիտանական զորքերն այդ ժամանակ հարձակում էին ծավալում Գալիպոլի թերակղզու վրա։ Ականատեսների վկայությամբ՝ 267 զինվոր՝ գնդապետ Բոշի հրամանատարության ներքո, մտան մի մարգագետին, որին մոտենում էր մառախուղը…

Երբ մառախուղը ցրվեց, պարզվեց, որ ջոկատն անհետացել է։ Ո՛չ ողջ, ո՛չ էլ անգամ զոհված զինվորների մարմիններ այդպես էլ չհայտնաբերվեցին։ Գումարտակը պաշտոնապես հայտարարվեց անհետ կորած։ Ու միայն մի քանի տարի անց՝ 1918 թվականին, տեղի գյուղացիներից մեկի հողակտորում հայտնաբերվեց նորֆոլկցիների 122 մարմին, իսկ մնացածի ճակատագիրը գաղտնի է մնում առ այսօր։


1․ Թրևիս Ուոլթոնի պատմությունը

Սա այլմոլորակայինների կողմից մարդկանց առևանգման մասին ամենահայտնի պատմությունն է։ Այն լայնորեն լուսաբանվել է ամերիկյան մամուլում ու հիմք է դարձել «Երկնային լույսեր» ֆիլմի սցենարի համար։

1975 թվականի նոյեմբերի 5-ի երեկոյան 7 անտառահատներ տեսան կապույտ գույնի լույս արձակող սկավառակ Արիզոնա նահանգի Սնոուֆլեյք քաղաքի երկնքում։ Թրևիս Ուոլթոնը դուրս եկավ մեքենայից, որպեսզի ավելի լավ ուսումնասիրի անսովոր երևույթը։ Այդ պահին սկավառակը լուսավորեց նրան լուսարձակի ճառագայթով, իսկ հետո օբյեկտի ստորին մասից կանաչա-երկնագույն ճառագայթ դուրս եկավ, որը մի քանի մետր այն կողմ շպրտեց Թրևիսին։ Մնացած անտառահատները, տեսնելով դա, խուճապահար փախան անտառից։

Ինքը՝ Թրևիս Ուոլթոնը, անհետացավ, ու նրա որոնումները ոչ մի արդյունք չտվեցին։ Ոստիկանությունը կասկածում էր մյուս անտառահատներին նրա սպանության մեջ, բայց նրանք բոլորը հերքում էին դա, իսկ նրանցից մեկը նույնիսկ արտասվեց հարցաքննության ժամանակ։ Նրանք միաբերան պահանջեցին, որպեսզի իրենց ստուգեն ստի դետեկտորով, ու պոլիգրաֆը հաստատեց, որ նրանք ճիշտ են խոսում։
5 օր անց Թրևիս Ուոլթոնը գտնվեց։ Նա ուշքի էր եկել անտառում ու ինքնուրույն հասել էր մոտակա բնակավայրերից մեկին։ Միակ բանը, որ նա հիշում էր կատարվածից, այն էր, որ նրան առևանգել էին կես մետրից էլ ավելի կարճահասակ հումանոիդներ, ովքեր մազածածկ չունեին, հսկայական աչքեր ու անշրթունք բերաններ ունեին…

Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համար Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Քաղաքագետ. «Հայաստանը հետևում է Ուկրաինայի ճանապարհին»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»«Սահմանին ոչ ոք չի հարցնի, թե ինչո՞ւ եք եկել այստեղ»․ Ինչպես են Վրաստանն ու Հայաստանը պատրաստվում Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայինԱրագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս –արևելյան հատվածում․ պատմության այս օրը (սեպտեմբեր 24)Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ
Ամենադիտված