Ֆրանսիան պերսոնա նոն գրատա է ճանաչել ադրբեջանցի երկու դիվանագետների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայում Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակիցներ անցկանկալի անձ են հայտարարվել՝ ի պատասխան Բաքվի կողմից ֆրանսիացի դիվանագետների դեմ համանման քայլի, հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը։
«Ֆրանսիան ի գիտություն է ընդունել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան դիվանագիտական անձնակազմի երկու ներկայացուցիչներին պերսոնա նոն գրատա հայտարարելու վերաբերյալ Ադրբեջանի որոշումը և կտրականապես հերքում է այն պնդումները, որոնցով Ադրբեջանը հիմնավորել է իր այդ որոշումը։ Որպես պատասխան միջոց՝ Ֆրանսիան պերսոնա նոն գրատա է հայտարարել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի»,- նշված է Ֆրանսիայի ԱԳ նախարարության տարածած հայտարարությունում։