Իսրայելն արձագանքել է Նաթանյահուին Հիտլերի հետ համեմատելու Էրդողանի հայտարարությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի պաշտպանության նախկին նախարար և երկրի արտակարգ կառավարության ներկայիս անդամ Բենի Գանցը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին համեմատել է Հիտլերի հետ։
Նա Էրդողանի արտահայտությունն անվանել է «իրականության աղաղակող խեղաթյուրում և Հոլոքոստի հիշատակի պղծում»։
«ՀԱՄԱՍ-ը կազմակերպություն էր, որը նողկալի ջարդ է իրականացրել: Իսրայելի քաղաքացիների համար ՀԱՄԱՍ-ի սպառնալիքի վերացումը կենսական անհրաժեշտություն է և աննախադեպ բարոյական հրամայական»,- գրել է Գանց X-ի իր միկրոբլոգում։