Իրանը և Եգիպտոսը հարաբերությունների նոր էջ բացելու ճանապարհին են․ Քանանի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ Իրանը և Եգիպտոսը գնում են դեպի կառուցողական հարաբերությունների հաստատում։ Նրա խոսքով երկու երկրները հարաբերությունների նոր էջ բացելու ճանապարհին են:
«Դա նպաստավոր է նաև ամբողջ տարածաշրջանի և իսլամական աշխարհի համար»,- ասել է Քանանին:
Հիշեցնենք, որ Իրանը և Եգիպտոսը խզել էին դիվանագիտական հարաբերությունները 1979 թվականից հետո:
Օրեր առաջ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հեռախոսազրույց են ունեցել ու քննարկել երկու երկրի հարաբերությունները: