Հայաստանը հստակ որոշել է փոխել իր արտաքին քաղաքական վեկտորը․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանը հստակ որոշել է փոխել իր քաղաքական վեկտորը։
«Կարծում եմ՝ Հայաստանը շատ հստակ որոշել է փոխել իր արտաքին քաղաքականությունը՝ Մոսկվայից որոշակի հեռավորություն պահելու համար։ Դա մենք խրախուսել ենք: Հայերն ազատ են իրենց որոշումներն ընդունելու հարցում: Նրանք որոշել են դա անել, և ես կարծում եմ, որ նրանք արդեն սկսում են մերձենալ մեզ հետ. խնդրում են ավելի շատ համագործակցություն, խնդրում են ավելի շատ քաղաքական երկխոսություն, ավելի շատ ՆԱՏՕ-ի ներկայություն և տեսանելիություն՝ մեզ հետ հարաբերություններում»,- ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:
Նա պնդել է նաև, թե դա «լավ է տարածաշրջանի կայունության համար»։