Իրան. Որոշ արտաքին կողմերի միջամտությունը բացասական հետևանքներ է առաջացնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր, ինչպես նաև Թեհրանի և Մոսկվայի երկկողմ հարաբերությունները, հայտնում է IRNA-ն։
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի ձեռքբերման բանակցությունների ընթացքը դրական գնահատելով՝ Աբդոլլահիանը մատնանշել է որոշ արտաքին կողմերի միջամտության բացասական հետևանքները տարածաշրջանում և հայտարարել, որ տարածաշրջանի երկրները կարող են կառուցողական դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման և ապահովման գործում։
Լավրովն իր հերթին անդրադարձել է վերջերս Թեհրանում կայացած 3+3 հանդիպմանը՝ ընդգծելով համապատասխան երկրների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ օգնելու Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության համաձայնագրի հասնելու համար։
ՌԴ ԱԳ նախարարը նաև բարձր է գնահատել Իրանի կարևոր և կառուցողական դերը հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում