Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են անցկացրել «Էսջիայ-Ինվեստ» ԲԲԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (քաղաք Երևան):
Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «հավի կրծքամիս խաշած» արտադրատեսակը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության «Թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է հանձարարական՝ խախտումները սահմանված ժամկետում վերացնելու համար: