Հոլանդը՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ. The Guardian
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը The Guardian-ի վարկածով ճանաչվել է մոլորակի լավագույն ֆուտբոլիստ։
Էրլինգը քվեարկության ժամանակ առաջին տեղն է զբաղեցրել, որին մասնակցել է 218 ֆուտբոլային փորձագետ։
Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալի» անգլիացի ֆուտբոլիստ Ջուդ Բելինգհեմը, իսկ երրորդը՝ ֆրանսիացի Կիլիան Մբապեն։
Լավագույն տասնյակում են ընդգրկվել նաև Հարի Քեյնը, Ռոդրին, Վինիսիուսը, Սալահը, Կևին դե Բրույնեն, Վիկտոր Օսիմհենը։
Լիոնել Մեսսին The Guardian-ի վարկանիշային աղյուսակում միայն 10-րդ տեղում էր։ Կրիշտիանու Ռոնալդուն 27-րդն է։
Աղբյուր ArmSport.am