Ուկրաինայի անվտանգության ծառայությունը մտադիր է պատերազմը «մոտեցնել Կրեմլին»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի Անվտանգության ծառայությունը մտադիր է հաջորդ տարի ակտիվացնել դիվերսիոն գործողությունները Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքների խորքում՝ պատերազմը Կրեմլին հնարավորինս մոտեցնելու համար, Politico-ին ասել է Ուկրաինայի անվտանգության ծառայություն ղեկավար Վասիլի Մալյուկը։
«Մենք չենք կարող բացահայտել մեր ծրագրերը։ Նրանք պետք է շոկ մնան թշնամու համար։ Պատրաստում ենք անակնկալներ։ Մեր յուրաքանչյուր հատուկ գործողություն բերում է իր արդյունքները: Այս ամենը բարդացնում է պատերազմ վարելու՝ Ռուսաստանի կարողությունը և մոտեցնում Ուկրաինայի հաղթանակը։ Օկուպանտները պետք է հասկանան, որ չեն կարողանալու թաքնվել։ Մենք թշնամուն կգտնենք ամենուր»,- գրել է գեներալ-մայոր Մալյուկը՝ գրավոր պատասխանելով հրապարակման հարցերին, հաղորդում է BBC-ն։
Նա որպես ապագա գործողությունների տարածաշրջաններից անվանում է Ղրիմը և Սև ծովը, որտեղ ուկրաինացիները հույս ունեն կառուցել այս տարվա գործողությունների հաջողությունները՝ Sea Baby ծովային անօդաչու սարքերի օգնությամբ: