Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զորակոչից 3 ամիս չանցած 18-ամյա Ռոլանդին բարձրացրել են դիրքեր. Նա 6 վիրահատության է ենթարկվել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Թալիշում ապրիլի 4-ին ծանր վիրավորված Ռոլանդ Սահակյանը բանակ է զորակոչվել այս տարվա հունվարի 8-ին: Թեեւ օրենքով առաջնագիծ կարող են մեկնել 6 ամիս բանակում ծառայած տղաները, ապրիլի 2-ին հրամանատարը դիրքեր է ուղարկում նաեւ Ռոլանդին, որն ընդամենը երեք ամսվա զինծառայող էր: Ապրիլի 4-ին տղան ծանր վիրավորվում է եւ տեղափոխվում նախ Ստեփանակերտ, ապա Երեւան:

Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի բժիշկներն արդեն 2,5 ամիս պայքարում են տղային բուժելու համար:

«Զարմանում եմ` ոնց են երեք ամսվա զինծառայողին դիրքեր տարել: Նման բան առաջին անգամ եմ լսում: Առողջ տղայիս բանակ եմ ուղարկում, երեք ամիս հետո տեղափոխում են Երեւան` առաջին կարգի հաշմանդամություն ստացած»,- ասում է հայրը` Քաջիկ Սահակյանը:

Այս ընթացքում երիտասարդը 6 վիրահատության է ենթարկվել` երկու թոքերի, լեղապարկի, լյարդի, 12-մատնյա աղիքի եւ ողնաշարի: Այսօր Ռոլանդն արդեն կարողանում է ինքնուրույն ուտել: Իհարկե, նա մինչեւ հիմա բարձր ջերմություն ունի, սակայն ձեռքերը նորմալ աշխատում են. ողնաշարի վնասվածքը դրանց վրա չի ազդել: Ռոլանդին մկանները մերսող մասնագետ է այցելում, որոնք երկար ժամանակ պառկելու արդյունքում թուլանում են եւ կորցնում տոնուսը:

«Մինչեւ հիմա վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկները հորդորում են սպասել»,- նշում է հայրը:

Ռոլանդն Արմավիրի մարզից է, ծնողները գյուղատնտեսությամբ են զբաղվում: Ամեն օր Սահակյանները տաքսիով գալիս են Երեւան, վերադառնում: Ռուսաստանից վերադարձել է նաեւ Ռոլանդի հորեղբայրը, քանի որ Քաջիկ Սահակյանը չի հասցնում այգու աշխատանքները:

«Մեր ապրուստի միակ միջոցը գյուղատնտեսությունն է: Հիմա հատկապես աշխատանքը շատ է, ստիպված եղբայրս եկել է, որ օգնի»,- նշում է հայրը:

Սահակյանները ոչինչ չգիտեն Ռոլանդին արտասահման տանելու հետ կապված քննարկումների մասին: Հիշեցնենք, որ Կենտրոնական զինվորական հոսպիտալի ղեկավար Արամ Ասատուրյանն ավելի վաղ NEWS.am-ի թղթակցին պատմել էր, որ բանակցություններ են վարում՝ Ռոլանդ Սահակյանի եւ Ավետիս Զարգարյանի բուժումն արտերկրում շարունակելու շուրջ:

«Մեզ ոչ ոք այդ մասին չի ասել, չգիտենք, որ նման հարց է քննարկվում»,- հավելում է Քաջիկ Սահակյանը:

Ռոլանդ Սահակյանին օգնելու համար Քաջիկ Սահակյանի անունով բացվել է հաշվեհամար ՎՏԲ բանկում.

4033190010611350

Հիշեցնենք, որ քառօրյա պատերազմից հետո Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց այն մասին, որ այն վիրավորները, որոնց Հայաստանում չեն կարողանում անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, պետության միջոցների հաշվին կտեղափոխվեն արտերկիր՝ բուժման: Առայսօր ոչ մի զինծառայողի պետությունն իր միջոցներով արտասահման չի տեղափոխել:

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»
Ամենադիտված