Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուբենը հայ ժողովրդի խորհրդանիշն է, Բաքվի մեղադրանքները հիմք չունեն․ Աֆեյանը և Հաջիևը խոսել են BBC-ում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

BBC Newshour Live-ի եթերում Նուբար Աֆեյանը և Հիքմեթ Հաջիևը խոսել են Բաքվում պահվող  հայ բանտարկյալների մասին. BBC-ի հաղորդավարը  «նեղ վիճակում է» դրել Հաջիևին

BBC Newshour Live-ը հարցազրույց է հրապարակել «Մոդեռնա» ընեկերության նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի հետ, որի ընթացքում նա խոսել է Բաքվում պահվող  հայ բանտարկյալների ազատ արձակման, այդ թվում իր գործընկեր Ռուբեն Վարդանյանի մասին:

Ստորև ներկայացվում է  Նուբար Աֆեյանի հարցազրույցը որոշ կրճատումներով.  

«ՄաքԳովեր- Սեպտեմբերին  Ադրբեջանի ռազմական հարձակումը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի՝ երեք տասնամյակ տևած կառավարմանը: 120 հազար էթնիկ հայերի ճնշող մեծամասնությունը ստիպված էր փախչել Հայաստան։ Հարևան երկրները տասնամյակներ շարունակ պայքարել են վիճելի տարածքի համար, սակայն այժմ ասում են, որ աշխատում են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Նրանք փոխանակել են գերիներին, որոնք գերեվարվել էին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին ռազմական բախումների ժամանակ, սակայն որոշ կալանավորված անձինք դեռևս մնում են կալանքի տակ՝ վիճելի պատճառներով:  

Անցյալ շաբաթ Նոբելյան մրցանակակիրներ, բիզնես առաջնորդներ, պետությունների նախկին ղեկավարներ և մարդասիրական կազմակերպություններ կոչ-նամակ են ստորագրել՝ կոչ անելով անհապաղ և անվերապահ կերպով ազատ արձակել հայ բանտարկյալներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կառավարության ութ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Նրանցից մեկը հայ գործարար և Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն է, ում Ադրբեջանը մեղադրում է ահաբեկչության ֆինանսավորման, անօրինական զինված խմբավորումներ ստեղծելու, ինչպես նաև Ադրբեջանի պետական ​​սահմանն ապօրինաբար հատելու համար։ Ես խոսել եմ  նրա մտերիմ ընկերոջ՝ «Մոդեռնա» ընկերության համահիմնադիր, խնդրագիրը ստորագրողներից Նուբար Աֆեյանի հետ։

Նուբար Աֆեյան- Ռուբենն առաջին հերթին մարդասեր է. նախկինում նա գործարար էր Ռուսաստանում: Նա աշխատել է, մենք միասին աշխատել ենք գրեթե 23 տարի՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մի շարք նախագծերի վրա։ Տեսեք, ըստ էության, նա համարվում է հայ ժողովրդի  խորհրդանիշը։ Նա Հայաստանի քաղաքացիություն ունեցող ամենաակնառու և ամենահայտնի մարդկանցից մեկն է աշխարհում: Այս ամենն  ավելի է սրում հայ ազգի հոգեվիճակը, որը, ինչպես գիտեք, մեկ դար առաջ ցեղասպանություն է վերապրել, երբ թուրքերն արել են ճիշտ նույն բանը։ 

ՄաքԳովերն - Պարոն Աֆեյան, ինչպե՞ս կարձագանքեք այն մեղադրանքներին, որ Ադրբեջանը հնչեցրել է Ռուբեն Վարդանյանի հասցեին:

Նուբար Աֆեյան- Տեսեք, ես չգիտեմ՝ այդ մեղադրանքները որևէ փաստական հիմք ունեն, ուստի, որպեսզի կարողանանք դրանց պատասխանել որպես փաստացի հարց, անհրաժեշտ է, որ նրանք ներկայացնեն ոչ ռևիզիոնիստական ​​ապացույցներ: Օրինակ՝ նրանց ներկայացրած մեղադրանքներից մեկն այն է, որ Ռուբեն Վարդանյանն ապօրինի կերպով մուտք է գործել  Ադրբեջան։ Այն ժամանակ, երբ Ռուբենը և միլիոնավոր այլ մարդիկ մուտք են գործել այս անկլավ՝  վերջին 30 տարիների ընթացքում, այն անկախ, ինքնավար տարածաշրջան էր, իրավական տեսանկյունից չճանաչված, բայց, այնուամենայնիվ, միլիոնավոր մարդիկ մուտք ու ելք են արել: 

ՄաքԳովերն - Նրանք, մասնավորապես, խոսում են նաև ահաբեկչության ֆինանսավորման մասին։ Ինչպե՞ս կարձագանքեք այս մեղադրանքին։ 

Նուբար Աֆեյան-  Հավատացած եմ, որ դրանք անհիմն մեղադրանքներ են։ 

ՄաքԳովերն- Դուք հավատու՞մ եք, որ նամակն իսկապես կարող է ինչ-որ բան փոխել: 

Նուբար Աֆեյան- Նամակը շատ ու շատ գործողություններից մեկն է, որոնք արվում են արդարության հասնելու համար: Այդ գործողություններից որոշները տեսանելի են, որոշները՝ անտեսանելի: Ես կարծում եմ, որ անարդարության վրա հիմնված ցանկացած խաղաղություն կարճատև խաղաղություն է: Ուստի գիտակցում եմ, որ մի նամակը բավարար չէ, բայց մյուս կողմից նամակն ընդգծում է այն մարդկանց քանակը, որոնք անտարբեր չեն և արդարություն են պահանջելու»։ 

ՄաքԳովերնը նույն հաղորդման շրջանակում  զրուցել է նաև  Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ՝ խնդրելով պատասխանել Նուբար Աֆեյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Վարդանյանը անարդարացիորեն է կալանավորվել: 

Ստորև ներկայացվում է մի հատված ՄաքԳովերնի ու Հաջիևի հարցազրույցից.

«Հաջիև- Գոյություն ունեն համապատասխան իրավական գործընթացներ և այդ գործընթացների շրջանակում էլ ընթանում է համապատասխան հետաքննություն, և նա պետք է կանգնի դատարանի և արդարադատության առջև: Դա հենց իրավական գործընթացն է: 

ՄաքԳովերն -Այսպես, Աֆեյանը, ինչպես նաև այս խնդրագիրը ստորագրած հարյուրավոր այլ աջակիցներ՝ թե Նոբելյան մրցանակակիրներ, թե բիզնես առաջնորդներ, ես կարող եմ շարունակել այս ցանկը, պնդում են, որ չկա ապացույց Վարդանյանին կալանքի տակ պահելու համար: Ի հակադրություն սրան՝ Դուք ասում եք, որ նա պետք է դատարանի առջև կանգնի:

Հաջիև-Ես կարող եմ հարյուր տարբեր փաստեր բերել և, ցավում եմ, որ որոշ մարդիկ, որոնք գտնվում են հայկական քարոզչության ազդեցության տակ, իսկ այդ գործողությունների հետևում կանգնած են որոշակի մարդիկ, ստորագրում են այս խնդրագիրը՝ չիմանալով հենց տեղում առկա փաստերը:

ՄաքԳովերն- Իհարկե, հայերի տեսանկյունը հետևյալն է՝ առկա չեն  ապացույցներ, որ նրան ձերբակալեին այդ ձևով: Նրանք նաև ասում են, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հայերն ունեն իրավունքներ և, կարծում են, որ էթնիկ զտում է իրականացվել, երբ մարդիկ փախել են ադրբեջանական ճնշումներից: Ի՞նչ կպատասխանեիք էթնիկ զտումների վերաբերյալ մեղադրանքներին:

Հաջիև-Իրականությունն այսպիսինն է. պնդումները կարող են լինել մի բան, իրականությունը՝ մեկ այլ: Իրականությունը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունը, որը սատարում էր այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որը անջատողական կազմավորում էր, բռնազավթել էր Ադրբեջանի ինքնիշխան տարածքը, և մենք ոչ մի ձևով էթնիկ զտում չենք արել: Հակառակը՝ էթնիկ զտումներ իրականացվել են միլիոնավոր ադրբեջանցիների նկատմամբ: 

ՄաքԳովերն-Սակայն ի՞նչ տարբերություն, եթե մարդուն հանում են սեփական տնից, սեփական հողից: Դա կարելի է համարել էթնիկ զտում, որը, ըստ Ձեզ, տեղի է ունեցել ադրբեջանցիների նկատմամբ: Հայերն ասում են, որ դա տեղի է ունեցել իրենց նկատմամբ:

Հաջիև-Ոչ, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է տարբերակում մտցնենք: Ադրբեջանի կողմից չի եղել որևէ ուժային գործողություն և չկա որևէ դեպք:

ՄաքԳովերն-Ինչո՞ւ են  այդ դեպքում մարդիկ փախել»:

Նոբելյան մրցանակակիրների,  նախկին նախագահների, բիզնես առաջնորդների, մարդասիրական կազմակերպությունների ստորագրած՝ հայ բանտարկյալներին ազատ արձակելու  կոչին հնարավոր է միանալ  և այն ստորագրել այս հղումով:

Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադաՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի
Ամենադիտված