«ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա»-ին Հայաստանը ներկայացված կլինի ամենաբարձր «Ա» դասի տաղավարով․ Քերոբյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը։ Հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Ասուլիսի ընթացքում նախարար Վահան Քերոբյանը և ցուցահանդեսի հայկական տաղավարի նախագծի ղեկավար Կադզույա Մուրատան ներկայացրել են ցուցահանդեսի նպատակներն ու հայկական տաղավարի վերաբերյալ մանրամասները։
«Ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված կլինի ամենաբարձր «Ա» դասի տաղավարով և հիմնականում 4 ուղղություններով՝ ժամանակակից կրթություն, բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, հայկական ուտեստներ և գինի։ Փորձելու ենք նաև մեր տաղավարը հագեցնել արհեստական բանականությամբ, թվային տեխնոլոգիաներով, գուցե և ռոբոտներով», - նշել է Վահան Քերոբյանը։