Իտալիայի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉորեքշաբթի առավոտյան 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել հարավային Իտալիայի Ռեջիո Կալաբրիա նահանգում. հայտնում է Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը (Ingv):
Սեյսմոլոգների տվյալներով՝ ամենաուժեղ երկրաշարժը գրանցվել է 07.49-ին, ուժգնությունը տատանվել է 3,6-ից 4,1 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կալաբրիայի Սամո քաղաքի մոտակայքում, աղբյուրը գտնվել է 14 կմ խորության վրա։
Ցնցումները զգացել են Ապենինյան թերակղզու հարավում, ինչպես նաեւ Սիցիլիայում գտնվող բազմաթիվ բնակավայրերի բնակիչները։