Արայի սիրտը շատ բաց էր, ինքն իր հետ կռիվ էր տալիս․ Արամոն՝ Արա Մարտիրոսյանի մասին
ՎԻԴԵՈՀարազատները, երկրպագուներն ու գործընկերները վերջին հրաժեշտն են տալիս երգիչ Արա Մարտիրոսյանին։
Երգիչ Արամոն լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արան ֆանտաստիկ տեմբր ուներ, բացառիկ պրոֆեսիոնալ էր երգի մեջ. «Շատ երաժշտական ու ճկուն էր։ Ցավոք, ինքը հեռացավ մեզնից, բայց իր երգերը լսում ենք, ինչպես Հայկոյինը։ Երկու հիանալի արտիստներ հեռացան կյանքից, բայց մնացին այն երգերը, որոնք լսելու են։ Իրենք միշտ մեզ հետ են լինելու»։
Արամոն պատմեց, որ Արան շատ նվիրված էր. «Իր սիրտը շատ բաց էր, որն էլ իրեն խանգարում էր, ինքը ամեն ինչին հավատում էր, բացառիկ հումոր ուներ։ Ինքնամփոփ էր, մտնում էր իր կաղապարի մեջ, նկատել եմ, առանձնանում էր ինքն իր մեջ, ինքն իր հետ կռիվ էր տալիս»։
Մանրամասները՝ տեսանյութում