Նարեկ Մանթաշյանն արդարացվեց
ԻՐԱՎՈՒՆՔԴատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ գործով «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանն արդարացվել է, հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Քթի գործով մեղադրվող Նարեկ Մանթաշյանը արդարացվեց: Հիշեցնեմ՝ գործը վերաբերում էր դատավոր Աննա Դանիեկյանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցի քննարկման փոխարեն քթի պլաստիկ վիրահատություն կատարելու փաստի հրապարակմանը:
Արդարադատությունն իրականացրել է Արման Հովհհանիսյանը: Պաշտպանությունը իրականացրել է «Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերությունը», փաստաբան Սիրակ Սարգսյանը»,- գրել է Կոչուբաևը։