Կյանքից հեռացել է լեգենդար «Արարատի» նախկին հարձակվող Նիկոլայ Ղազարյանը
ՍՊՈՐՏՔիչ առաջ Երևանի թիվ 8-րդ հիվանդանոցում մահացավ Երևանի լեգենդար «Արարատի» նախկին հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վարպես Նիկոլայ Ղազարյանը: Գրել է SHAMSHYAN.com-ը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 14-ին, Երևանի լեգենդար «Արարատի» նախկին հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Ղազարյանը տեղափոխվել էր հիվանդանոց։
Լեգենդար ֆուտբոլիստը թիվ 8-րդ հիվանդանոց էր տեղափոխվել սիրտ թոքային անբավարածության ախտորոշմամբ և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Նիկոլայ Ղազարյանը 1965 թվականին հրավիրվել է Երևանի «Արարատ» (մարզիչ՝ Ա. Ֆալյան), որի կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում մինչև 1976 թվականը։
1973 թվականի եղել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, 1971, 1976 թվականների առաջնությունների արծաթե մեդալակիր։ Հանդես է եկել նաև ԽՍՀՄ պատանեկան, երիտասարդական և օլիմպիական հավաքականներում։
Անցկացրել է 295 խաղ, խփել՝ 67 գոլ։ Մրցելույթները ավարտելուց հետո անցել է մարզչական աշխատանքի, սովորել և ավարտել է Մոսկվայի մարզիչների բարձրագույն դպրոցը, եղել է «Արարատի» գլխավոր մարզիչը։