Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ցավալի ու դառը զգացողություն է. Էրիկը` աղմկահարույց մրցանակաբաշխության և ադրբեջանցիների կողմից իր էջը կոտրելու մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Օրեր առաջ Փարիզում առաջին անգամ անցկացված «Armenian Europe Music Awards» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն երգիչ» անվանակարգում հաղթող է ճանաչվել երգիչ Էրիկը, ով, սակայն, չի կարողացել ելույթ ունենալ համերգի ժամանակ:

Կազմակերպչական խնդիրնե՞ր, ոչ պրոֆեսիոնալ մոտեցո՞ւմ, թե՞... Այս և այլ թեմաների մասին Asekose.am-ը զրուցել է Էրիկի հետ:

Զրուցի սկզբում Էրիկը նշեց, որ իր համար անչափ հաճելի էր գլխավոր մրցանակին արժանանալը, սակայն շատ է ցավում, որ մեկնելով Փարիզ՝ չի կարողացել ելույթ ունենալ.

«Մեկնելուց առաջ, իհարկե, սպասում էի, որ ինձ համար նախատեսված որևէ մրցանակ կլինի, կարծում էի՝ մենահամերգիս հետ կապված կլինի կամ էլ՝ նոր երգիս: Ինչու ոչ, այս մրցանակը ևս ինչ-որ չափով սպասելի էր, բայց պետք է վստահորեն նշեմ, որ մրցանակը չէ, որ ինձ տարել էր Փարիզ. մեկնելուս գլխավոր նպատակը հանդիսատեսիս համար ելույթ ունենալն էր, ինչը, ցավոք, չեղավ: Բարձրացել եմ բեմ՝ միայն մրցանակս ստանալու համար»:

Խոսելով այս ամենի պատճառների մասին՝ Էրիկը նշեց.

«Բնականաբար, բացերը նկատելի էին, բայց բաներ կային, որ նաև գեղեցիկ էին: Կազմակերպիչներն առաջին անգամ էին նման մեծ աշխատանք տանում: Իհարկե, կարելի էր տարրական էլեմենտներին ուշադրություն դարձնել, բայց դա էլ գալիս է սկսնակ լինելուց»:

Նկատառմանը, որ մրցանակաբաշխությունից հետո որոշ պրոդյուսերներ հարցազրույցներ տալիս նշել են, որ երգիչը, ում պրոդյուսինգով իրենք են զբաղվում, չէր կարող մասնակիցը դառնալ նման խայտառակ մրցանակաբաշխության, Էրիկը մեկնաբանեց հետևյալ կերպ.

«Երբ ինքս ստացա հրավեր, նույն մտավախությունն ինձ մոտ էր՝ ինչ կլինի, ոնց կլինի սկսնակ թիմի աշխատանքը: Իսկ մյուս կողմից՝ յուրաքանչյուրը պետք է մի տեղից սկիզբը դնի, որպեսզի շարունակի ու դառնա մեր օրերում կազմակերպվող պրոֆեսիոնալ մրցանակաբաշխություններից մեկը»,- նշեց երգիչը:

Էրիկի խոսքով մրցանակաբաշխությունները վերջին շրջանում սպորտի են վերածվում.

«Մրցանակաբաշխությունների մասին խոսելով՝ պետք է նշեմ, որ մրցանակաբաշխությունները վերջին շրջանում սպորտի են վերածվում՝ մեկը ստանում է մրցանակ, մյուսն ուզում է ավելի ինտեսիվ գործ անել: Դրա արդյունքում ինչ-որ տեղ առողջ մրցակցությունն է առաջանում, որը շատ նորմալ երևույթ է: Մրցանակաբաշխությունները, առհասարակ, շատ լավ են: Արտիստը, ով մրցանակ է ստանում, իրեն գնահատված է զգում, քանի որ իր երկարատև աշխատանքի գնահատականն է ստանում: Ես այն արտիստներից եմ, ով իր հասցեին հնչած ցանկացած փոքր դրական խոսքից իրեն պարտավորված և լավ է զգում: Տվյալ դեպքում մրցանակները ևս պարտավորեցնում են արտիստին՝ ավելի շատ ու եռանդով աշխատելու համար»:

Զրույցի վերջում Էրիկը խոսեց նաև երեկ իր Instagram-ի էջը՝ ադրբեջանցիների կոմից կոտրելու մասին.

«Ցավալի ու դառը զգացողություն է, որ թշնամին կոտրել է իմ էջը, այս պահին այն իր ձեռքում է, ինչի արդյունքում կարող է կեղծ ինֆորմացիաներ տարածել: Մոտ մեկ օրվա ընթացքում կկարողանանք վերականգնել ու հետ բերել իմ էջը: Ապրիլյան քառօրյայի մոտ օրերում ենք՝ սկսել են իրենց կեղտոտ գործերը: Պատերազմը երկու հարթակով է ընթանում՝ սահմանային և տեղեկատվական: Եթե մենք հաղթող ենք դարձել առաջինում, ուրեմն կհաղթենք նաև երկրորդում»:


Հեղինակ՝Ա.Հարությունյան 

«Զանգեզուրի միջանցքը» նոր երթուղի կբացի Արևելքի և Արևմուտքի միջև․ ադրբեջանցի նախարարՓաշինյանը սեղմում է հակասությունների օղակը ԱնդրկովկասումԻրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Սպորտինգ»-ը ոչ-ոքի խաղացին, «Լիվերպուլ»-ը հաղթեց «Բրյուգե»-ինԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերումՎթար․ ջուր չի լինի մինչեւ 22:00-նԼարսը փակ է կցորդիչով բեռնատարների համարBrent նավթը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 95,33 դոլարի«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացուՍոչիում կայացել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև բանակցություններ, որոնք տևել են շուրջ 3 ժամ. պատմության այս օրը (Նոյեմբերի 26)«Հրապարակ»․ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԲյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»«Ժողովուրդ». Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում«Հրապարակ»․ Չեն տրվել Փաշինյանի շանտաժին. Հույս ունեն, որ կարող են գաղտնի կոմպրոմիսի գնալ«Ժողովուրդ». Նավասարդ արք. Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունը եկեղեցու հարցով բաց նիստի կանիԹեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայությունԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Ժողովուրդ». Եթովպիայում երկպարով քննարկվել է հիվանդությունների կանխարգելման թեման. ովքեր են մասնակցել ՀՀ-ից«Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում«Ժողովուրդ». Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՀանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»Եկեք չխաբենք եվրոպացիներին. Ուկրաինային տրամադրված վարկերը ընդհանրապես վարկեր չեն, դրանք նվերներ են․ Ֆիցո«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը
Ամենադիտված