«Եվրոպական Մագնիտսկու ակտի» վերաբերյալ Բորելի հայտարարության մեջ Հայաստանի և Ադրբեջանի մասին հիշատակումները հանվել են
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՓոփոխություններ են կատարվել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, այսպես կոչված «Եվրոպական Մագնիտսկու ակտ», Մարդու իրավունքների խախտման համար գլոբալ պատժամիջոցների ռեժիմի շրջանակներում Եվրամիության կողմից սահմանափակող միջոցառումների հաջորդ մեկ տարով երկարաձգման մասին։
Մասնավորապես, ջնջվել է տեքստի մի մասը, որտեղ նշվում էր, որ սահմանափակող միջոցների երկարաձգման առաջարկն աջակցել են նաև Հայաստանն ու Ադրբեջանը։
Նշենք, որ փոփոխությունները կատարվել են տեքստի հրապարակումից մի քանի ժամ անց։