Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Եթե մեր հայրենակիցները ԼՂ վերադառնալու իրատեսական հնարավորություն չունենան, մեր քաղաքականությունն է ամեն ինչ անել, որ նրանք մնան ՀՀ-ում. վարչապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը: Վարչապետը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բոլոր աշխատակիցներին, մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին գալիք տոների առիթով:

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա հարգարժան դիվանագետներ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հարգելի աշխատակիցներ,

Հարգելի ներկաներ,

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության գործընկերներին, աշխատակիցներին այս տարի կատարած աշխատանքների համար և ընդգծել, որ արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի կառավարության ուղեգծերից մեկը շարունակում է լինել դիվանագիտական ծառայության ուժեղացումը: Սա արձանագրել ենք մի քանի անգամ, երբեմն մենք դիվանագիտական ծառայության առաջ դնում ենք խնդիրներ լուծման համար, սակայն հաջորդ պահին արձանագրում ենք, որ այնուամենայիվ, նախընթաց շրջանում գոնե հասու բոլոր միջոցները չենք ներդրել, որպեսզի դիվանագիտական ծառայությունն այդ խնդիրները լուծելու գործիքներին և լծակներին լիարժեք տիրապետի:

Եվ ուրախ եմ արձանագրել, որ վերջին տարիներին որոշ ուղղություններով շոշափելի փոփոխություններ ենք արել մեր դիվանագիտական ծառայության կարողություններն ուժեղացնելու համար, միջազգային հարթակներում և այլ երկրներում մեր դիվանագետների աշխատանքի պայմանների լավացման ուղղությամբ շարունակաբար աշխատանքներ ենք իրականացնում: Իհարկե, սա մի ուղեգիծ է, որը կշարունակեք, միևնույն ժամանակ ընդգծելով, որ այդ միջոցները և ներդրումները, որոնք արվում են, իհարկե, կապված են Հայաստանի տնտեսական և բյուջետային հնարավորությունների հետ»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այդ թվում՝ արտաքին քաղաքական որոշումները պետք է սերտորեն փոխկապակցված լինեն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման շահերի հետ, և ակնհայտորեն այդ որոշումները պետք է բխեն Հայաստանի պետական շահերից:

«Առիթ ունեցել եմ ասելու՝ մեր արձանագրումն այն է, որ Հայաստանի Հանրապետության պետական շահ ասվածը շատ դեպքերում և մեծամասամբ համընկնում է Հայաստանի տնտեսական զարգացման և ընդհանարապես՝ զարգացման օրակարգի հետ: Սա կարծում եմ՝ այն նրբերանգային փոփոխությունն է, որ ընթացիկ տարում կամ գուցե դրանից էլ առաջ ավելի շատ է ընդգծվում մեր արտաքին քաղաքական որոշումները կայացնելիս և արտաքին քաղաքականության ռազմավարությունները մշակելիս:

Իհարկե, ակնհայտ է, որ ինչպես աշխարհի շատ երկրներ, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, գտնվում է մի խաչմերուկին հանդիման, որովհետև աշխարհակարգը, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, եթե շատ մեղմ տերմիններով ձևակերպենք, խորքային վերափոխումների փուլում է, և այդ խորքային վերափոխումները, բնականաբար, իրենց ազդեցությունն են ունենում միջազգային հարաբերությունների և քաղաքականության խորքային ընկալումների վրա: Կարծում եմ՝ երկրների մեծ մասում այս գործընթացը տեղի է ունենում և բնականաբար, այս գործընթացը չի կարևող շրջանցել նաև Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դեռ 2021 թվականին գործադիրը որդեգրել է մի ուղեգիծ և Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում արձանագրվել է՝ տարածաշրջանային քաղաքականության հատուկ կարևորությունը մեր երկրի համար:  «Որովհետև մենք ելնում ենք այն իրողությունից, որ արտաքին աշխարհի հետ առնչվում ենք, բառիս բուն և փոխաբերական իմաստով, մեր տարածաշրջանային հարաբերությունների միջոցով, և իհարկե, տարածաշրջանային հարաբերությունների բարելավումը և կարգավորումը մեր առաջնահերթությունների շարքում է:

Ինչպես մնացած բոլոր դեպքերում, այստեղ գործողությունների տրամաբանությունը և որոշումների կայացումը միակողմանի չէ, և բոլոր դեպքերում մեր ձգտումն է՝ ունենալ բնականոն, հավասարակշռված հարաբերություններ, որտեղ երկրների շահերը և հետաքրքրությունները փոխադարձաբար հաշվի են առնված: Այս առումով, կարծում եմ, որ 2023 թվականին մենք շատ ակտիվ համագործակցություն ենք ունեցել նաև Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ: Եվ քանի որ նրանցից շատերը, եթե ոչ բոլորը, ներկա են այստեղ, ուզում եմ նաև նրանց շնորհակալություն հայտնել այս ընթացքում արդյունավետ համագործակցության համար:

Կարծում եմ, որ 2023 թվականի ընթացքում շատ ակտիվ շփումների միջոցով փորձել ենք մեր մոտեցումները, դիրքորոշումների նրբությունները ներկայացնել նրանց, որպեսզի նրանք իրենց հերթին զեկուցեն իրենց մայրաքաղաքներին, որպեսզի մենք մեր միջազգային գործընկերների համար լինենք ավելի հասկանալի մեր գործողություններում և մեր միջազգային գործընկերների գործողությունները և մոտեցումները մեզ համար փորձենք դարձնել ավելի հասկանալի»,- հավելել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2023 թվականը մեծ մարտահրավերների տարի է: «Ինչպես նախարարը նշեց, այդ մարտահրավերներից առանցքայինը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներն էին, և դրա հետևանքով, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի հայաթափումը: Այս առումով, իհարկե, տեղի ունեցածը հետևանք էր մի իրավիճակի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմիցս հրապարակային ահազանգում էր, որ իրադարձությունները զարգանում են այդ ուղղությամբ և ակնկալում էր միջազգային կոնկրետ գործողություններ, բայց պիտի արձանագրենք նաև, որ այդ գործողությունները մենք չտեսանք, ցավոք: Ըստ էության, իրադարձությունները զարգացան մեր կողմից կանխատեսվող ամենահոռետեսական սցենարով, որը սակայն, ինչպես իրադարձությունները ցույց տվեցին, իրատեսական սցենար էր:

Այս առումով, կարծում եմ՝ էական է ևս մեկ անգամ ընդգծել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերաբերյալ մեր քաղաքականությունը: Մեր մոտեցումը հետևյալն է, որ եթե մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրատեսական հնարավորություն չունենան ինչ-ինչ պատճառներով, մեր քաղաքականությունն է ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանի Հանրապետությունում: Պիտի նաև թերևս բավարարվածությամբ արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի վիճակի եղավ մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ընդունել ավելի քան 100 000 փախստականների, առանց փախստականների ճամբարներ կամ վրանային ճամբարներ հիմնելու: Բայց մյուս կողմից՝ նաև  ուզում եմ մեր այն միջազգային գործընկերներին, ովքեր այս ընթացքում մեզ աջակցել են և պատրաստակամություն հայտնել ու փաստացի շարունակում են իրենց աջակցությունը, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել և արձանագրել այդ աջակցության շարունակականության կարևորությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ խաղաղության օրակարգը շարունակում է մնալ ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում: «Սա ակնհայտորեն նշանակում է, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում հաստատված չէ, և այդ օրակարգն իրականացված, իրագործված չէ: Մենք, ինչպես արդեն ասվել է բազմիցս, շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին արդեն իսկ համաձայնեցված երեք սկզբունքների շրջանակներում: Հույս ունենք, որ վերջին շրջանում տարածաշրջանում և տարածաշրջանի երկրներում տեղի ունեցող իրադարձությունները վերջնարդյունքում չեն վկայի այն մասին, որ տեղի է ունենում խաղաղության գործընթացի միտումնավոր ձգձգում: Եթե, իհարկե, այդպիսի տեսակետներն ավելի շատ հիմնավորումներ ստանան, շատ խորը մտահոգությունների առարկա պետք է լինեն:

Եվս մեկ անգամ շնորհավորելով մեր բոլոր ներկաների և գործընկերների գալիք Նոր տարին՝ ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար, Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչներին, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին և  միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ համագործակցության համար:

Ուզում եմ ընդգծել, որ փոփոխվող աշխարհում դիվանագիտության դերը՝ որպես անվտանգության ապահովման կոմպոնենտ, գնալով ավելի է մեծանում և մենք այս կիրառական գործառույթի վրա պետք է ավելի ու ավելի մեծ ուշադրություն դարձնենք: Դիվանագիտական և արտաքին քաղաքական մեր օրակարգերը պետք է ձևավորվեն այնպես, որ մեր վարած քաղաքականությունները դառնան Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի անվտանգությունն ապահովող գործոն:

Իհարկե, հասկանալի է, որ այս ոլորտներում իդեալական որոշումների և մոտեցումների հնարավորություն, ցավոք չկա, այլապես աշխարհն այսօր գոնե կգտնվեր բոլորովին այլ իրավիճակում: Բայց ուզում եմ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության առաջ սա արձանագրել որպես խնդիր՝ 2024 թվականին իրագործելու համար: Իհարկե, 2023-ին մեր կատարած աշխատանքը  դեռ առիթ կունենանք ամփոփելու Արտաքին գործերի նախարարության գործունեության 2023 թ. հաշվետվության քննարկման ընթացքում:

Իսկ այս պահին ուզում եմ մեզ բոլորիս մաղթել, որ 2024 թվականը լինի համագործակցության, խաղաղության ու կայունության տարի: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր պատրաստակամ են և իրականում աջակցում են այս նպատակի իրագործմանը»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Անձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համարԼեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել էԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնումՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքըՋերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբՀարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. ԶելենսկիՎանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցԱրարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա ԽամենեիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսՓարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբանԼեհ դիվանագետի հիստերիան. «Ռուսաստանը միացել է գերտերությունների շարքին»Ո՛չ եզրափակիչը, ո՛չ էլ կիսաեզրափակիչը․ Սիմոնը նշել է ԱԱ-2026-ում Իսպանիայի ամենադժվար խաղըՆորից սպասվում է անձրև. ինչ եղանակ է այս օրերինՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցությունՍենատորը կոչ է արել արգելել հայ մարզպետ Առուշանյանի մուտքը ՌուսաստանԲրազիլիայից դուրս ես կկարողանամ մի փոքր ավելի ազատորեն արտահայտել այն, ինչ մտածում են շատ մարդիկ․ ԲոլսոնարուՓաշինյանի գլոբալ փլուզումը, Հայաստանը անդունդի մեջ է ընկղմվում. Պատերազմը պատրաստվում է արագացված տեմպերով, արդյո՞ք Ռուսաստանն է մեղավոր ամեն ինչի համարԿալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել hրաձգnւթյուն․ կա զnh և վիրավnրներՓարիզում խանութները բարիկադներ են կառուցում նոր բողոքի ցույցերից առաջՀայաստանը մտել է Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով առաջատար երկրների եռյակ«Չայնիի» ոլորաններում «Mercedes»-ը բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կnտրել դրանքԻնչպես ամբողջ հայկական համացանցը 5 ժամով անջատվեցԳազ չի լինելու մինչեւ 21:00-ն«Զվարթնոցում» Գերմանիայի քաղաքացին խոշոր չափի գումար է հափշտակել ՌԴ քաղաքացուցԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՓաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Ջուր չի լինելու մինչեւ 16:00-նԱռկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցnւմների լուրջ վտшնգներ է պարունակում․ Տիգրան ԱբրահամյանՍկսել է տպագրվել «Աշտարակ» թերթը. պատմության այս օրը (հոկտեմբեր 31)Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 31-ինԻնչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Սա պшտերազմ է, բայց ոչ սովորական պատերազմ․ Թրամփը՝ Իրանի մասինՄինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակը
Ամենադիտված