Ողբերգական դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆեկտեմբերի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ 54-ամյա Արամ Ս.-ն և հայտնել է, որ «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխված իր հարազատը մահացել է: Գրել է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:
Տեղում Արամ Ս.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ 2 շաբաթ առաջ «Արաբկիր» բժշկական կենտրոնում բուժաշխատողների կողմից պատշաճ բուժում չնշանակելու հետևանքով իր որդին՝ 16-ամյա Կոնստանտին Ս.-ն, ով հետո տեղափոխվել է «Մուրացան» բժշկական կենտրոն, վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Դեպքի փատով էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաժշկական փորձաքննություն: