Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց»-ում. ՌԴ քաղաքացին Նովոսիբիրսկ-Երևան չվերթի օդանավում հանկարծամահ է եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ դեկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում: Ժամը 09:30-ի սահմաններում օդանակավակայի կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին ահազանգ է ստացվել, որ օդանավում քաղաքացին մահացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մանուկյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Նովոսիբիրսկ-Երևան չվերթի օդանավում թռիչքի ժամանակ հանկարծամահ է եղել ՌԴ քաղաքացի 65-ամյա Շ. Աղեկյանը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: