Երևանյան լճի մոտ բախվել են Audi Q7-ն ու BMW-ն․ վիրավոր կա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայից դեպի Իսակովի պողոտա ճանապարհահատվածում բախվել են Audi Q7 և BMW մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգու, ում առաջինը օգնության է հասել աշխատանքից տուն վերադարձող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի կրտսեր պարեկ Սամվել Պողոսյանը, նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել ապա իր անձնական օգտագործման ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Audi Q7-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով չթույլատրված վայրից շրջադարձ է կատարել, վթարային իրավիճակ է ստեղծել մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Audi Q7-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված BMW-ի վարորդի ինքնությունը։