Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հունաստանի վարչապետի ԱԱ հարցերով խորհրդականի հետ․ մանրամասներ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀունաստանի Հանրապետություն այցի շրջանակներում՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հունաստանի Հանրապետության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսին: Հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական համագործակցությանը, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: