ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկներ կառուցելու շուրջ բանակցություններ են ընթանում. Օվերչուկ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրևանն ու Մոսկվանը բանակցություններ են վարում Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկներ կառուցելու շուրջ։ Այդ մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում, որն անցկացվել է Երևանում:
Օվերչուկը նշել է, որ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործումը երկկողմ հարաբերությունների օրակարգում չափազանց կարևոր է։