Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ով պիտի պատասխանի Զախարովային․ Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը «Ով պիտի պատասխանի Զախարովային» վերտառությամբ հոդված է հրապարակել։

Հոդվածը ստորև՝ 

Եթե Հայաստանում լիներ առողջ, հեռանկարային ինստիտոցիոնալ ընդդիմություն, այն այսօր պարտավոր էր պաշտոնապես պատասխանել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին՝ երեկվա հայտարարության առիթով։

Պետության շահն է պահանջում, որ հենց ընդդիմությո´ւնը պատասխաներ, որպեսզի Ռուսաստանում ֆիքսեին, որ Հայաստանը միայն օրվա արկածախնդիր իշխանությունը չէ, այլ՝ տարբերվող օրակարգով ու տեսակետներով ընդդիմություն։

Եթե մենք ունենայինք այնպիսի ընդդիմություն, որն իսկապես կարևորում է ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունները, որը հասկանում է հարաբերությունների սրման ողջ ռիսկայնությունը, այնպիսի ընդդիմություն, որն ավելի լուրջ կլիներ, քան գործող իշխանությունը, ապա այն պետք է արձագանքեր ՌԴ ԱԳՆ-ին։

Խոսքն այնպիսի ընդդիմություն մասին է, որը ոչ թե սպասում է Մոսկվայից «փոստատարի լուրին», այլ ունակ է ասելու Մոսկվային, որ հայ հասարակության մեջ մի շարք լուրջ հարցեր կան, և մենք դրանք ձևակերպում ենք, ու որ այդ հարցերի համատեղ քննարկումն ու լուծումներ գտնելն է հենց հայ-ռուսական օրակարագը։

Իսկ Զախարովայի հայտարարությունը բազմաթիվ կիսաճշմարտություններ է պարունակում, ոչ ճիշտ շեշտադրումներ։ Եվ նրանք, ովքեր իսկապես կողմ են հայ-ռուսական առողջ, դաշնակցային հարաբերություններին, պարտավոր են դա ասել։

Հակառակ դեպքում Հայաստանից երկու ուղերձ է գնում Ռուսաստան՝ կա´մ իշխանական՝ «մենք ձեզ համարում ենք միակ մեղավորը», կամ հակառակ՝ « Ինչ ասեք՝ կանենք»։

Որպես հետևանք՝ հայ հասարակության մեջ աճում են հակառուսական տրամադրությունները։

Ընդհանրապես երկրում ստեղծվում է իռացիոնալ մթնոլորտ՝ թացն ու չորը խառնված իրար, փակուղի։

Ու նաև հենց այս վիճակից դուրս գալու համար են պետք նոր ձևաչափեր, կոնսոլիդացիոն նոր համակարգեր, նոր թիմեր՝ նոր պատկերացումներով, նոր մոտեցումներով, գաղափարներով։ Այդ համակարգերը պետք են նրա համար, որ կասեցնեն վտանգավոր զարգացումները և իրենք գեներացնեն նոր գաղափարներ, ոչ թե ընկնեն այս վտանգավոր հոսանքի մեջ, որին տրված՝ քշվում է ամբողջ հասարակությունը։ Իսկապես, ներկայի ու անցյալի չդադարող կռիվը մեզ սարքում է անբան հասարակություն՝ մսխելով ապագան։ Բայց մեզ ապագա է պետք։
 

Արցախի պատվիրակությունը Շվեյցարիայում քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը Թուրք-ադրբեջանական աջակցություն Փաշինյանին ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների մասնակիցների համար հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն առաջիկայումԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուցից դուրս բերել արգելափակված նավերը. Թրամփ Հայաստանը կարևոր դեր է կատարում Եվրոպայի մատակարարման շղթաների համար. ֆոն դեր Լայեն Թրամփ. ԱՄՆ ռազմածովային ուժերը կսկսեն նավերը «ուղղորդել» Հորմուզի նեղուցից՝ սկսած երկուշաբթի օրվանից «Դինամո» մարզահամալիրում մարզիչների միջև վիճաբանություն է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի Հրդեհ՝ Դրոյի փողոցում․ այրվել են տների տանիքներԱդրբեջանով Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութ Մինչեւ երեկո ջուր չի լինի․ հասցեներ «Թրամփի ճանապարհը» Հայաստանին ոչինչ չի տալիս, բայց ՆԱՏՕ-ի հետ դաշնակից Թուրքիային ուղղակիորեն բերում է Կենտրոնական Ասիա Գագաթնաժողովի ստվերում՝ նոր լարվածության շեմին Կովկասի մուսուլմանների վարչությունը արդարացրել է Ղարաբաղում եկեղեցիների քանդումըԶատուլինը զգուշացրել է, որ հայերը վտանգում են դառնալ «պետություն չունեցող ազգ»««Ռուսամետ ուժերը» Հայաստանում խաբեություն են. Փաշինյանը կարող է վստահորեն խաբել հայերին խոստանալով եվրոպական ապագա»Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը․ պատմության այս օրը (04 մայիս)Եվրոպայի լռությունը և Հայաստանի ժողովրդավարության փորձությունը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերումԱրտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքումՈր փողոցներն են փակ լինելու այսօրԸնթրիքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը գտնվում է ինքնասպանության կանխման խիստ սահմանափակումների տակ«Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումըՌուսաստանը նախընտրում է Ուկրաինայի հարցով նպատակներին հասնել գործարքի միջոցով. ՊեսկովԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել 14 կետից բաղկացած խաղաղության ծրագիր Իրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչ«Պորտուն»՝ Պորտուգալիայի չեմպիոն Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինՀունաստանի նախագահը ժամանեց Երևան Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 3-ին Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Հայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովան «Կարևորը անձը չէ, այլ հարաբերություններն են». Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Հայաստանում «ռուս» թեկնածուի մասինՆախկին նախագահ. Մենք երբեք չենք միանա Եվրամիությանը և կկորցնենք ռուսական շուկան Հայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Չեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ ՀՀ նախկին վարչապետը բացառիկ հարցազրույց է տվել RIA Voronezh-ինԻրանն ԱՄՆ-ին առաջարկել է մեկ ամսվա ընթացքում պայմանավորվել շրջափակման վերացման շուրջ. Axios «Անդարձելիության կետը». Երևանի վերադարձը հետաձգվել է, այլ ոչ թե չեղարկվելՄամուլի ազատության միջազգային օր․ պատմության այս օրը (03 մայիս)Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների ներկայացուցիչներ Տիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց Սլովանին Հրդեh Կուրղինյան փողոցում․ կան տnւժածներ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Լենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերել
Ամենադիտված