«Հայերի արյուն թափելու» համար հպարտացած ադրբեջանցի Հուսեյն Ախունդովին Ադրբեջանում դիմավորել են ինչպես հերոսի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանցի մարդասպան Հուսեյն Ախունդովին Ադրբեջանում դիմավորել են որպես հերոսի։ Այս մասին հայտնել է լրագրող Լինդսի Սնելը՝ X-ի իր միկրոբլոգում։
«Հուսեյն Ախունդովին, որը Հայաստանի սահմանը հատել էր և սպանել հայ քաղաքացիական անձի, ապա իր զոհի հեռախոսում տեսագրել «հայերի արյուն թափելու» մասին տեսագրությունը, Ադրբեջանում դիմավորել են ինչպես հերոսի»,- գրել է նա՝ գրառմանը կից հրապարակելով նաև տեսանյութ, որտեղ Հուսեյն Ախունդովին շրջապատել են տասնակ լրագրողներ։
Ախունդովն էլ ասել է, թե իրեն «լավ է զգում» և «ուրախ է հայրենիք վերադառնալու համար»։