Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոկտեմբերին պետական պարտքը դարձավ 11 միլիարդ 116 միլիոն դոլար․ Տնտեսական աճի տեմպը նվազում է, մակրոցուցանիշների բացասական միտումները խորանում են․ Թադևոս Ավետիսյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված արտաքին գործոնների ազդեցությամբ՝ նախորդ երկու տարիներին արձանագրվող ՀՀ տնտեսական բարձր աճի կարճաժամկետ բնույթն արդեն իրողություն է։

Մասնավորապես՝ այս տարվա երկրորդ եռամսյակից սկսած տնտեսական ակտիվությունը կայուն նվազում է։ 2022թ․ առաջին ինը ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ի աճը կազմել է 12,3 տոկոս, իսկ 2023թ․ համադրելի ցուցանիշը նվազել է 2,8 տոկոսային կետով և կազմել է 9,5 տոկոս։ Հաջորդը՝ 2022թ․ հոկտեմբերին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը,  նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, կազմել է 17,5 տոկոս, ինչը հետագայում ունեցել է եռակի նվազում՝ 2023թ․ հոկտեմբերին կազմելով 6 տոկոս։

Ավելին, նույնիսկ ՀՆԱ-ի երկնիշին մոտ աճի պայմաններում, 2023թ․ հոկտեմբերի դրությամբ ՀՀ պետական պարտքը դարձավ 11 միլիարդ 116 միլիոն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 10,5 տոկոսով։ 2022թ․ հոկտեմբերին ևս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պետական պարտքն աճել է շուրջ 10 տոկոսով՝ հատելով 10 միլիարդ ԱՄՆ դոլարի շեմը։

Հիմա՝ արտաքին, պատահական գործոններով պայմանավորված ընդհանուր պահանջարկի աճի և ՀՆԱ-ի կառուցվածքի բացասական միտումների մասին․

Նախորդ տարվա համեմատ՝ 2022թ․ գրանցվել է ՀՆԱ-ի 12,64 տոկոս աճ ։ 2022թ․ ՀՆԱ-ի 12,64 տոկոս աճի վրա եղել են հետևյալ ոլորտային ազդեցությունները՝

-   գյուղատնտեսությունը, որն ազդել է բացասական՝ -0,07 տոկոսային կետով,

-   արդյունաբերությունը չնչին՝ +1,28 տոկոսային կետով,

-   շինարարությունը չնչին՝ +1,23 տոկոսային կետով,

-   առևտուրը և ծառայությունները էական՝ +9,34 տոկասային կետով։

Նախորդ տարվա 1-ին եռամսակի համեմատ՝ 2023թ․ 1-ին եռամսյակում գրանցվել է ՀՆԱ-ի 12,05 տոկոս աճ, որը կայուն նվազելով այս տարվա 3-րդ եռամսակին դարձել է 7,38 տոկոս ։

2023թ․ 3-րդ եռամսակում ՀՆԱ-ի 7,38 տոկոս աճի վրա եղել են հետևյալ ոլորտային ազդեցությունները՝

-   գյուղատնտեսությունը՝ ընդամենը +0,23 տոկոսային կետով,

-   արդյունաբերությունը ազդել է բացասական՝ -0,43 տոկոսային կետով,

-   շինարարությունը՝ +1,23 տոկոսային կետով,

-   առևտուրը և ծառայությունները էական՝ +6,34 տոկասային կետով։

Փաստորեն, 2022թ․ առևտրի և ծառայությունների ոլորտները, պահանջարկի առաջանցիկ ավելացմամբ պայմանավորված, ունեցել են առյուծի բաժին։ ՀՆԱ-ի ընդհանուր աճի 74 տոկոսն ապահովել են հենց այս ոլորտները։ Այս միտումը առաջանցիկ շարունակվել է նաև այս տարի։ 2023թ․ երրորդ եռամսյակում առևտրի և ծառայությունների ոլորտի ազդեցության բաժինը ՀՆԱ-ի աճի մեջ ավելացել է 12 տոկոսային կետով և կազմել է 86 տոկոս։

2023թ․ 3-րդ եռամսյակում արձանագրվել են ՀՆԱ-ի հետևյալ կառուցվածքը և 2022թ․ համեմատ բացասական միտումները՝

-   գյուղատնտեսություն՝ 11,7 տոկոս, որը 2022թ․ 3-րդ եռամսյակի համեմատ նվազել է 2,1 տոկոսային կետով,

-   արդյունաբերություն՝ 15,1 տոկոս, որը 2022թ․ 3-րդ եռամսյակի համեմատ նվազել է 2,3 տոկոսային կետով,

-   շինարարություն՝ 7,2 տոկոս, որը 2022թ․ 3-րդ եռամսյակի համեմատ գրեթե չի փոխվել,

-   առևտուր և ծառայություններ՝ 58 տոկոս, որը 2022թ․ 3-րդ եռամսյակի համեմատ աճել է 4,8 տոկոսային կետով։

Փաստորեն, 2023թ․ ևս ՀՆԱ-ի կառուցվածքում առևտրի և ծառայությունների տեսակարար կշիռը դրսևորել է առաջանցիկ աճի միտում, իսկ իրական հատվածի (գյուղատնտեսություն, արդյունաբերություն) տեսակարար կշիռը՝ նվազման միտում։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2023թ․ 3-րդ եռամսյակում ՀՆԱ-ի ծավալային աճեր են արձանագրվել գյուղատնտեսության ոլորտում (2022թ․ ընթացքում և 2023թ․ 1-ին կիսամյակում գրանցված էական անկումներից հետո), արդյունաբերության ոլորտից միայն հանքարդյունաբերության ճյուղում, իսկ մշակող արդյունաբերությունը ունեցել է զրոյական աճ։ Միջինից էականորեն բարձր և առաջանցիկ աճեր շարունակել են ունենալ՝

-   շինարարությունը՝ 32,2 տոկոս, որը 2022թ․ համադրելի ցուցանիշը գերազանցում է 12,3 տոկոսային կետով,

-   առևտրի ոլորտը՝ 36 տոկոս, որը 2022թ․ համադրելի ցուցանիշը գերազանցում է 16 տոկոսային կետով,

-   հյուրանոցային և հանրային սննդի ծառայություննները՝ 37,5 տոկոս, որը 2022թ․ համադրելի ցուցանիշը գերազանցում է 24,7 տոկոսային կետով,

-   զվարճությունների և հանգստի կազմակերպման ծառայություններ՝ 32,1 տոկոս, որը 2022թ․ համադրելի ցուցանիշը գերազանցում է 24,3 տոկոսային կետով,

-   սպասարկման այլ ծառայությունները՝ 27,2 տոկոս, որը 2022թ․ համադրելի ցուցանիշը գերազանցում է 4 տոկոսային կետով։

Փաստորեն, այս տարվա 3-րդ եռամսյակում ևս, ըստ տնտեսության ոլորտների արձանագրված ՀՆԱ-ի բարձր աճի միտումները հիմնականում պայմանավորված են առևտրի և ծառայությունների ոլորտների պահանջարկի ավելացմամբ, որը, ինչպես արդեն նշել եմ, արտաքին, պատահական գործոնների ազդեցության արդյունք է։

Չնայած 2023թ․ առաջին եռամսյակում տեղեկատվության և կապի ծառայությունների ոլորտը գրանցել է 50 տոկոս տպավորիչ աճ, սակայն 2022թ․ համադրելի ցուցանիշին զիջում է գրեթե 10 տոկոսային կետով։ Բարձր տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից առաջնային այս ոլորտում նկատվում է աճի տեմպերի էական նվազում։

Հատկանշական է նաև այն, որ 2022թ․ արձանագրված 47 տոկոս թռիչքաձև աճից հետո, 2023թ․ ընթացքում ֆինանսական ծառայություններն արդեն գրանցում են երկնիշ անկումներ՝ յուրաքանչյուր եռամսյակում շուրջ 10 տոկոսի չափով։ Եվ սա էականորեն պայմանավորված է արտաքին առևտրաշրջանառության աճի տեմպերի, ինչպես նաև արտերկրից ստացվող դրամական միջոցների էական նվազման միտումներով (օտարերկրյա դրամական միջոցների փախուստով)։

Մասնավորապես, 2023թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և արտերկիր փոխանցված դրամական միջոցների չափերի տարբերությունը (զուտ ներհոսքը) կազմել է 568 միլիարդ դրամ, ինչը շուրջ 313 միլիարդ դրամով կամ 36%-ով նվազել է՝ 2022թ. համապատասխան ժամանակահատվածի համեմատ։

Հաջորդը, 2022թ․ հունվար-հոկտեմբերին ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը (ընդհանուր արտահանման և ներմուծման հանրագումարը)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 66,4 տոկոսով, իսկ 2023թ․ համադրելի ցուցանիշը կազմել է ընդամենը 41,2 տոկոս՝ նվազելով 1,6 անգամ։

Ամփոփելով․ նախորդ տարի արձանագրված և այս տարի դեռևս շարունակվող տնտեսական բարձր աճը հիմնականում տնտեսական ընդհանուր պահանջարկի թռիչքաձև ավելացման արդյունք է, որը պայմանավորված է արտաքին, պատահական և կարճաժամկետ գործոններով։ Ընդ որում՝ այս գործոնները գնալով թուլանում են՝ հանգեցնելով տնտեսական աճի տեմպերի կայուն նվազման և առաջացնելով տնտեսական աճի ապահովման նոր ռիսկեր։

Ավելին՝ արձանագրված բարձր տնտեսական աճն այդպես էլ չկապիտալացվեց, չհանգեցրեց ՀՀ տնտեսական կառուցվածքի բարելավման և առաջարկի ներուժի ավելացման։ Հակառակը՝ խորանում են տնտեսության իրական հատվածի մակրոցուցանիշների բացասական միտումները։ Այս ամենին էլ գումարած տնտեսական անվտանգության անչափելի ռիսկերը՝ արտաքին աշխարհաքաղաքական ավելացող սպառնալիքների ֆոնին ․․․

Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ

«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ Կարապետյանը
Ամենադիտված