Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար. ԿԳՄՍ փոխնախարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարության 2023 թ. հոկտեմբերի 12-ի «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» որոշման համաձայն՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գործարկվել է ուսուցիչների աջակցության հարթակ՝ kadrer.emis.am հղումով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Կառավարության «Հումանիտար կենտրոնում» մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը:

Ըստ փոխնախարարի՝ այսօրվա դրությամբ աշխատանքի համար դիմել է 200 անձ, որից 188 ուսուցիչ գործուղվել է հանրակրթական ուսումնական հաստատություններ: «Հաշվի առնելով ներկայումս կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ մինչև ամսվա վերջ ՀԲ-ի աջակցությամբ կիրականացնենք այս ուսուցիչների վերապատրաստում, որն ուղղված կլինի նոր չափորոշիչների տրամաբանությանը համապատասխան ուսուցման գործընթաց կազմակերպելուն»,- ասել է փոխնախարարը: Նա հիշեցրել է, որ հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար, իսկ որոշ մարզերի՝ Սյունիքի, Վայոց ձորի հանրակրթական ուսհաստատություններում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան և Բերդ համայնքներում աշխատանքի անցնելու դեպքում 30 տոկոս հավելավճարից բացի կունենան նաև ամենամսյա 50 հազար դրամ լրավճար:

Արաքսիա Սվաջյանը նշել է նաև, որ նախնական միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորում է 1231 ուսանող, իսկ բուհերում՝ 1844 ուսանող: Վերջիններիս կրթության համար փոխհատուցումը կրթաթոշակի տեսքով իրականացվում է: Փոխնախարարն ընդգծել է նաև, որ առաջիկա օրերին Կառավարությունը կհաստատի որոշում, որը թույլ կտա մինչև սեպտեմբների 19-ը ՀՀ ուսումնական հաստատություններում՝ թե՛ ՄԿՈՒ, թե՛ բուհերում սովորող ուսանողների ուսման վարձի փոխհատուցման մեխանիզմներ ևս ներդնել: Այդ ուսանողները հիմնականում 2 խմբի են բաժանվում՝ այն ուսանողներն են, որոնց ուսման վարձը փոխհատուցել է ԼՂ կառավարությունը և այն ուսանողները, որոնց ուսման վարձը վճարել են ծնողները, սակայն ներկայումս դժվարություններ ունեն:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման մասին՝ «175-ը 175-ի դիմաց» ձևաչափովԹուրքիան օրինագիծ է մշակել, որը նախատեսում է մինչև 2040 թվականն ամբողջությամբ արգելել ծխախոտի վաճառքն ու օգտագործումըԻսրայելի և Լիբանանի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունները կսկսվեն ապրիլի 14-ին«Գեղեցկությունը սկսվում է այնտեղից, որտեղ քեզ ընդունում են առանց «բայց»-երի»․ Լիա ԶախարյանԷջմիածին քաղաքի գլխավոր հրապարակում կրակnցներ են հնչել Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունըՌուս-ուկրաինական hակամարտությունը չի կարող լուծվել առանց Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների․ Սերգեյ ԼավրովՄեսսին կվերադառնա՞ «Բարսելոնա»․ պատասխանում են կատալոնական ակումբից Թրամփը նշել է ԱՄՆ-Իրան գործարքի առաջին կետը Հենրիխ Մխիթարյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի առթիվ Իրանի բանակցային պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ․ ինչ է սպասվում․ մանրամասներ․ իրանագետ Իրանը չի պատրաստվում հրաժարվել Հորմուզի նեղուցի վերահսկողությունից Ադրբեջանն այսօր 887 տոննա դիզելային վառելիք է ուղարկել Հայաստան Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը եզրափակչում է Արաղչին գերմանացի գործընկերոջ հետ քննարկել է Իրանի դեմ ռազմական ագրեսիայի հետ կապված վերջին զարգացումները Նախաքննությունն ավարտված է․ կանխելու են Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը․ փաստաբան Վթարի ենթարկված ոստիկանները դուրս են գրվել հիվանդանոցիցՊեկինը շուտով կարող է Թեհրան ուղարկել շարժական ՀՕՊ համակարգեր․ CNN Ջեյ դի Վենսը ժամանել է Serena հյուրանոց․ կմեկնարկի ԱՄՆ-Իրան բանակցությունները ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում․ WSJ ԵՄ-ից փորձագետներ են ժամանել՝ «հիբրիդային» սպառնալիքների դեմ պայքարի համար Դատարանը փաստեց փաշինյանական կեղծիքը Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատար է 2026 թ. շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Փաշինյանը միտումնավոր է խոշտանգում 18-ամյա պատանուն Ի՞նչ է զգուշացրել ՌԴ փոխնախարարը Հայաստանի դեսպանին Իրանի գերագույն առաջնորդը լուրջ վնասվածքներ ունի․ մանրամասներ Քաղաքական գոյատևման գինը. քաղաքագետը բացահայտել է Հայաստանի վարչապետի իրական առաջնահերթություններըԻրան-ԱՄՆ բանակցություններն Իսլամաբադում կսկսվեն Երևանի ժամանակով 16:00-ից հետո Կասեցվել է «ԱՐՍ-ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքը Ռուսաֆոբ ադրբեջանցի պատգամավորը հանդիմանում է Պուտինին. «Նա մեզ մոտ սրտխառնոց է առաջացրել» Կիսելյով. ԵՄ ուղին ընտրելով Հայաստանը գնում է դեպի աղետՈ՞վ է այսօրվա ողբերգական վթարի զոհըԻնչպես են «խեղդող կետերը» որոշում համաշխարհային տնտեսության ճակատագիրը. «Փաստ»Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Երևանում 29-ամյա վարորդը «Jeep»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնինԻ՞նչ վտանգներ են սպառնում Հայաստանին Փաշինյանի պատճառով. «Փաստ»Չկայացած դաշինք․ Թաթոյանի քաղաքական հաշվարկները և դրանց հետևանքները Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ, 12 վիրավոր Կտրուկ շրջադարձի գինը․ ինչ վտանգներ կարող է բերել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Կորցրել են ավելի քան 5 միլիարդ դոլար. Մոսկվան Երևանին վերջին չինական զգուշացրել է արել «Դավիթիս պատգամներն ու թոռնիկներս են ապրեցնում». պահեստազորային Դավիթ Խլղաթյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Ազատության հրապարակում՝ Միասնության հանրահավաք․ «Ուժեղ Հայաստանը» կոչ է անում համախմբվել փոփոխության շուրջ Առաջարկվում է ներդնել բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման գործուն մեխանիզմ. «Փաստ»Ապրիլի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին, 21-ին, 22-ին լույս չի լինելու Ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է 4 զոհ և 6 վիրավոր․ պատմության այս օրը (11 ապրիլ)«Իրատեսական սահմաննե՞ր», թե՞ ինքնասահմանափակում . «Փաստ»Ռուբլին սկսել է աճելԺողովրդավարական հիմքերի էրոզիան Եվրամիությունում. «Փաստ»Որտեղ էին գնում. նոր հուզիչ ու ցավալի մանրամասներ` երեկ զոhված ընտանիքի մասին«Նա մարդ-քաոսն է, սիրում է անկառավարելիություն, անարխիա, անկանխատեսելիություն, նա դրանից է ուժ ստանում». «Փաստ»
Ամենադիտված