Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Զինվորականների մասնակցությամբ դանակահարություն է եղել, սպա է սպանվել․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2023 թ. դեկտեմբերի 10-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շոպրոն փողոցի հասցեներից մեկից իրենց մոտ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել երկու երիտասարդներ, որոնցից մեկը՝ 26 տարեկան Դ․ Սայադյանը, ժամը 20:32-ին մահացել է:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորքի վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրեսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով։

Քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել են փորձաքննություններ: Պարզվել է դեպքի բոլոր մասնակիցների ինքնությունը։

 

Ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ նախկինում ծագած գումարային հարցերի շուրջ առաջացած վիճաբանությունը դեկտեմբերի 10-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում շարունակվել է Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի շենքերից մեկի բակում, որին մի կողմից մասնակցել են Երևանի 29-ամյա բնակիչն ու նրա եղբայրը, մյուս կողմից՝ մի խումբ անձինք։

Վիճաբանությունը վերածվել է փոխադարձ հարվածների, որի ընթացքում 29-ամյա Գ․Հ․-ն իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող առարկայով, կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել Երևանի 27-ամյա և Տավուշի մարզի 26-ամյա բնակիչներին, որոնցից առաջինն ստացել է, նախնական տվյալներով, միջին ծանրության, իսկ երկրորդը՝ Դ․ Սայադյանը՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածք։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 29-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ դատարան ներկայացնելու նպատակով նշված անձին ձերբակալելու վերաբերյալ, և Գ․Հ․-ն դեկտեմբերի 12-ին ձերբակալվել է։

Միջնորդություն է ներկայացվում դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են վարութային և ապացուցողական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքները համակողմանի պարզելու, միջադեպի մասնակիցներից յուրաքանչյուրի արարքներն անհատականացնելու և իրավական գնահատականների արժանացնելու համար»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Իր հերթին «Հրպարակ» թերթը գրում է, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտակայքում օրեր առաջ կենցաղային վեճի շուրջ դանակահարություն է տեղի ունեցել Պաշտպանության նախարարության սպաների եւ քաղաքացիական անձանց միջեւ։ Վեճի առարկան եղել է փողը՝ պարտք ու պահանջը։ 

«Ռազբորկայի» մասնակիցները եղել են 8 անձ, որոնցից 4-5 հոգի՝ զինվորական։ Խոսակցության ժամանակ պարտապանը վիրավորական արտահայություններ է հնչեցրել զինվորականների հասցեին, ապա իր հետ բերած դանակով մարմնական ծանր վնասվածքներ հասցրել պարտատերերին՝ ՊՆ զորացրված սպա Գեւորգ Մարգարյանին եւ սպա, ավագ լեյտենանտ Դավիթ Սայադյանին։

Նույն օրը շտապօգնությունը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել Գեւորգ Մարգարյանին եւ Դավիթ Սայադյանին։ Վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել՝ Դավիթը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ անց։

«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնածՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելԴաշնության խորհրդում պարզաբանել են, թե ինչպես կարող է Հայաստանը վերականգնել ձայնի իրավունքը ՀԱՊԿ-ումՍպանված 29-ամյա տղայի վերջին խոսքերը․ ինչ է պատմում եղբայրըՇաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի գործով քրեական վարույթն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազինԵվրոպական երկրներն են խզել երկխոսությունը ՌԴ-ի հետ. ՊեսկովԻրանի ԶՈւ-ն խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-նՔենիայում կառուցվող շենքի փլուզման հետևանքով զոհվել է վեց մարդՄաhաgել է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր ՄեհրաբյանըԻրանի՝ ՊԵԿ-ից փախուստի դիմած քաղաքացին հայտնաբերվել է. ՔԿՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՇրջանառվել է «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲԾանոթ ու միարժամանակ անհայտ … Անիսոնի ռուսական օղիՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու պաշտոնականացումն ընդամենը ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Տիգրան ԱբրահամյանԽորհուրդ կտամ «Արարատ-Արմենիա»-ի մարզչին քիթը չմտցնի իմ գործերի մեջ․ երբ ֆուտբոլիստը գալիս է հավաքական, նա իմ ֆուտբոլիստն է. ՄելիքյանԱՄՆ-ը ՑԱԽԱԼ-ին հայտնել է Իրանի հետ պшտերազմին նախապատրաստվելու անհրաժեշտության մասին«Բացահայտվել է այն, թե ինչպես է ձախողվել Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու Փաշինյանի մոլեգին ծրագիրը»Մեր թիմը հոգի ու սիրտ դրեց՝ խաղալով հիանալի թիմի դեմ․ Կիպրոսի հավաքականի մարզիչը՝ Հայաստանի հավաքականի հետ հանդիպման մասինԷստոնիան Ուկրաինային կհատկացնի ևս 6,5 մլն եվրո օգնությունԻտալիայի հավաքականը 3-1 հաշվով հաղթել է Ֆրանսիայի ընտրանունԿարող էի անմիջապես ավարտել պшտերազմն Իրանի հետ, բայց մենք դա անում ենք մի փոքր ավելի երկար ու քաղաքակիրթ ձևով. ԹրամփԵրևանում միջադեպ է տեղի ունեցել տրոլեյբուսի վարորդի և «Chevrolet»-ի վարորդի միջև, վերջինը թքել է տրոլեյբուսի վարորդի վրա, ապա քաշքշnւկ է սկսվելՀայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու շինաշխատանքներըNvidia-ի նախկին ղեկավարին կանչել են Սենատ՝ ՉԺՀ ենթադրյալ լրտեսի հետ կապի պատճառով«Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. Սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերություններին»Զելենսկին Իռլանդիայում հանդիպել է Քուշների և Ուիթկոֆի հետՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են«Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացելՆոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Ամենադիտված