Պապիկյանն ու Կիպրոսի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Կիպրոսի Հանրապետության խորհրդարան և հանդիպել Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրուի հետ:
Քննարկվել են հայ-կիպրական հարաբերություններին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: