Մոսկվայում դադարեցվել է մեքենաների գրանցումը և վարորդական վկայականների տրամադրումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայում ավտոմեքենաների գրանցումը և լիցենզիաների տրամադրումը ժամանակավորապես դադարեցվել են ճանապարհային ոստիկանության ռեսուրսների խափանման պատճառով. հայտնել է մայրաքաղաքի պետավտոտեսչությունը Telegram-ի իր ալիքում։
«Տեղեկատվական ռեսուրսների շահագործման տեխնիկական անսարքության պատճառով Մոսկվա քաղաքի պետավտոտեսչության ստորաբաժանումներում տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների տրամադրման հանրային ծառայությունների մատուցումը ժամանակավորապես դադարեցվել է», - պարզաբանել են վարչությունում:
Ճանապարհային ոստիկանությունը նաեւ նշել է, որ մասնագետներն արդեն վերացնում են տեխնիկական խափանումի հետեւանքները։
Պետավտոտեսչությունը լրացուցիչ կտեղեկացնի, թե երբ իր ստորաբաժանումները կվերսկսեն ծառայություններն ամբողջությամբ։