Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Ամանորյա տոները ոչ թե հաճույք են պատճառում, այլ բեռ դառնում». ինչո՞ւ չի վերահսկվում գնաճը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տոնական օրերին շուկան մշտապես ցնցումների է ենթարկվում գնաճի առումով: Պետական մարմինների հորդորները շատ տնտեսվարողների համար որևէ նշանակություն չեն ունենում: «Սպառողների ասոցիացիայի» փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանն ասում է՝ երբ մոտենում են ամանորյա տոները, ենթադրվում է, որ պետք է թանկացումներ լինեն:

«Սկզբում տնտեսվարողները ստեղծում են դեֆիցիտ, ապրանքի մեծ պահանջարկ, պահեստավորում են այն, և տոնական օրերին ընդառաջ՝ վերջին շաբաթվա կամ օրերի ընթացքում ապրանքը հայտնվում է շուկայում: Արդյունքում իրենք առաջարկ են ներկայացնում, լինում է քաղաքացու պահանջարկը, այս ընթացքում նաև թանկացնում են ապրանքը: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ կլինեն թանկացումներ, ավելին՝ արդեն զգում ենք դրանք: Եթե նախորդ տարիներին նկատում էինք, որ մարդիկ տոնական օրվանից մեկերկու շաբաթ առաջ էին սկսում առևտուր անել, ապա հիմա արդեն դեկտեմբերի 1-ից սկսել են գնումներ կատարել, հաշվի առնելով հնարավոր թանկացումները: Տնտեսվարողներն էլ տեսնում են, որ քաղաքացիները սկսել են իրենց «ապահովագրել» և նախապես գնումներ կատարել, ուստի իրենք էլ իրենց թանկացումների ալիքն են ավելի վաղ սկսում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Նշում է՝ քաղաքացիներն արդեն իսկ դժգոհում են անտեղի ու չհիմնավորված գնաճից ու դեֆիցիտից: «Այս մասով պետք է միանշանակ լինի վերահսկողություն պետական համապատասխան մարմինների կողմից, քանի որ կանխատեսելի ու ենթադրելի գործընթացի հետ գործ ունենք: Մրցակցության հանձնաժողովը պետք է վերահսկի, որպեսզի չխախտվի գնային մրցակցությունը, Կենտրոնական բանկն էլ պետք է վերահսկի արտարժույթի շուկան, որպեսզի այս շուկայում կտրուկ վայրիվերումներ չլինեն: Գաղտնիք չէ, որ հենց դոլար-դրամ փոխարժեքի հիմքով են պատճառաբանվում պարենային շուկայում թանկացումները: Տնտեսվարողների՝ թանկացումների արդարացման առաջին հիմնավորումը դոլար, եվրո ու դրամ փոխարժեքների տատանումներն են: Բայց սա, օտար բառ օգտագործեմ, «отмазка» է, փոխարժեքների տատանման անվան տակ փորձում են քողարկել իրենց քայլերը»,-նշում է մեր զրուցակիցը:

Չիլինգարյանը կարծիք է հայտնում, որ այս հիմնավորմամբ «ազատ են արձակվում» բիզնեսի ձեռքերը, և նրանք սովորաբար նման օրերին գերշահույթ են ստանում քաղաքացու ու սպառողի հաշվին: «Մարդիկ ձգտում են իրենց հնարավորության սահմաններում պատրաստվել տոնական օրերին, սեղան գցել՝ իրենց մինիմալ պահանջները բավարարելով, բայց նույնիսկ նվազագույն գնումների պարագայում ստիպված են բավականին գումար ծախսել: Սա ոչ բոլոր սպառողներին է այլևս հասու»,-ընդգծում է «Սպառողների ասոցիացիայի» փոխնախագահը:

Հավելում է՝ թանկացումների քարտեզը կարելի է կազմել՝ ուսումնասիրելով ապրանքի նախնական գինը և նրա փոխակերպումները ժամանակի ընթացքում՝ սովորական, նախատոնական օրերին և այլն. «Միայն այս պարագայում կարող ենք ասել, թե առկա գինը, հնարավոր գնաճը որքանո՞վ է խելամիտ և հասու քաղաքացու գրպանին: Ազատականացված շուկան թույլ է տալիս բիզնեսին իր գինը սահմանել, և երբ չի լինում պետական հսկողություն, բիզնեսն ունենում է գերշահույթ, արդյունքում տուժում է սպառողը: Տնտեսվարողները հիմնականում մտածում են իրենց գրպանի, այլ ոչ թե սպառողին մատչելի ու հասանելի գնով ապրանք վաճառելու մասին: Բայց չեմ կարող նաև մեկ դիտարկում չանել. երբեմն հենց սպառողներն են դեֆիցիտ ստեղծում: Որովհետև անգամ թանկ գնով ապրանքը ձեռք են բերում, երբեմն նաև բավականին մեծ քանակով:

Տնտեսվարողը մտածում է՝ ապրանքի պահանջարկը մեծ է, գինը համեմատելի չէ պահանջարկի հետ և սկսում է թանկացնել այն: Սպառողներն են նաև կոնկրետ ապրանքի՝ մեծաքանակ գնումներով դրդում տնտեսվարողին փոփոխել ապրանքի գինը: Նրանք ևս իրենց վարքագծով կարող են փոփոխել շուկայում գների տրամաբանությունը, բայց սովորաբար մեր սպառողները հատկապես տոնական օրերի նախօրյակին նետվում են խելակորույս գնումների: Պետության կողմից տարիներ ի վեր չկա վերահսկողություն, բիզնեսը շարունակում է բավարարել իր գայլային ախորժակը, իսկ սպառողն էլ մշտապես կանգնում է նույն խնդրի առաջ, երբ ամանորյա տոները ոչ թե հաճույք են պատճառում, այլ բեռ դառնում»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնկախ դիտորդը մեղադրում է Սպիտակի ղեկավարին լիազորությունները քաղաքական նպատակներով օգտագործելու մեջԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԵվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցելՆավթը կտրուկ էժանանում է. Brent տեսակի նավթի գինը նվազել է մեկ բարելի դիմաց 110 դոլարիցԽոշոր հրդեհ՝ Թբիլիսիի կենտրոնումՀայաստանում միջին աշխատավարձն աճել է 5,6%-ով՝ հասնելով 312 հազար դրամի․ ՖիննախՂազախստանում ձերբակալվել է էքuտրեմիստական խումբ ստեղծելու մեջ կասկածվող 10 անձՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող Գ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՖինլանդիան սկսում է իրականացնել միջուկային զսպման նախաձեռնությունըՆրանք ոչնչի չեն կարողանա հասնել․ Իրանը նախագահը սպառնալիքների մասինՌուսաստանը պաշտոնապես դուրս է գալիս Եվրոպայի խորհրդի Խnշտանգումների դեմ կոնվենցիայից2026 թվականին կենսաթոշակների բարձրացումը հիմնավորվել է բյուջետային եկամուտների աճով և պահուստների օգտագործմամբ. նախարարԲելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրելԱրմավիրում 24 ժամ ջուր չի լինիԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. ԶախարովաԱրթուր Ալեքսանյանն ամուսնանում էԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԲելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրելԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի. Աննա ԳրիգորյանԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումՆրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասինՌԴ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ստացել միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը. ՊեսկովՃամբարակում կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի՝ 8-10 աստիճանովԾանոթ ու միարժամանակ անհայտ … Բավարական իլյումինատներԱՄՆ-ն և Իսրայելը ծրագրում են ավելի կործանարար հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո․ FTԹեհրանի հետ զինադադարը «ժամանակի կորուստ» էր․ Թրամփ«Փաշինյանը ռազմավարական նշանակություն ունեցող ակտիվ է նվիրել Ադրբեջանին»Եթե ցանկանում եք, որ Ուկրաինան չhարվածի ՌԴ նավթավերամշակման գործարաններին, ապա ՌԴ-ն չպետք է hարվածի մեր էներգետիկ համակարգին. Զելենսկի«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը չվերթերի իրականացման ժամային սահմանափակումներ կգործենՊաշտոնատար անձը քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար ստացել է 2,000 դոլար կաշառք. ՀԿԿՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանՆոյեմբերին կհրապարակենք նոր Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՈրոշվել է երեք ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու«Հայաստանը սպառնաց Ռուսաստանին, բայց հայտնվեց իր սեփական թակարդում. Փաշինյանը անկյունում է հայտնվել»«Ինտեր Մայամի»-ն հաղթեց «Նյու Ինգլենդ Ռևոլյուշն»-ին. Մեսսին հեղինակեց կարիերայի 937-րդ գոլըՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 19:00-նԱդրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է եղելՀորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պայթել են шկանների վրա. ԻՀՊԿԽՍՀՄ-ում կենսաթոշակները բարձրացրել են 40 %-ով. պատմության այս օրը (Նոյեմբերի 2)Իրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված