Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի գործող վարչակազմի՝ մարտահրավերներին դիմակայելու անկարողությունն ավելի է սրում իրավիճակը»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, ինչ կատարվեց Արցախում, և այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, մտահոգում է (կամ, տրամաբանորեն, առնվազն պետք է մտահոգի) մեր հայրենիքի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայի: Գուցե՝ բացառությամբ գործող իշխանությունների: Ըստ այդմ, չափազանց կարևոր է թե՛ հայտնի անհատների, թե՛ տարբեր հասարակական կազմակերպությունների, նախաձեռնությունների դիրքորոշումը:

Այս առումով ուշագրավ է, որ դեռևս 2020 թվականի ավերիչ պատերազմից հետո ստեղծված «Ապագա հայկականը» նախաձեռնությունը, որի համահիմնադիրներն են ադրբեջանցիների կողմից ձերբակալված ու Բաքու տեղափոխված Ռուբեն Վարդանյանը, Ռիչարդ Ազարնիան, Արթուր Ալավերդյանը, Նուբար Աֆեյանը, օրեր առաջ հանդես է եկել հայտարարությամբ՝ մտահոգություններ ներկայացնելով առկա վիճակի վերաբերյալ ու շեշտելով, որ Հայաստանում և Արցախում վերջին զարգացումները ևս մեկ անգամ ի ցույց դրեցին համահայկական միասնական տեսլականի և գործողությունների կարևորությունը:

«Այսօր Հայաստանի ինքնիշխանությունը, անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը լրջորեն վտանգված են: Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները շարունակում են մնալ անտեսված: Նույնչափ վտանգավոր է Հայաստանի հասարակության և սփյուռքահայության շրջանում անտարբերության գերիշխող զգացումը, ինչը խոչընդոտում է ազգային համախմբմանը: Հայաստանի գործող վարչակազմի այս մարտահրավերներին դիմակայելու անկարողությունն ավելի է սրում իրավիճակը»,-նշված է հայտարարության մեջ: Հայաստանի ու սփյուռքի կազմակերպությունների ու մասնագետների հետ ընդարձակ քննարկումների արդյունքում նախաձեռնությունը սահմանել է 15 նպատակ՝ ձգտելով անդրադառնալ մեր առջև ծառացած մարտահրավերների ամբողջական շրջանակին և համայն հայության կայուն զարգացմանը:

Ի մասնավորի, հայտարարության մեջ նշված է. «Հայաստանի առումով մենք հրատապ ենք համարում հավաքական դիմադրողականության ուժեղացումը, առկա բոլոր ռեսուրսների մոբիլիզացիան, պատասխանատու կառավարման հաստատումը, պարտվողականության և խուճապային կեցվածքի մերժումը, ուժեղ և վստահելի գործընկերությունների ձևավորումը: Արցախի առումով մենք շարունակելու ենք ձգտել այնպիսի լուծմանը, որը Արցախի ժողովրդին թույլ կտա անվտանգ ու արժանապատիվ կերպով վերադառնալ իրենց տները և կերաշխավորի նրանց ազգային, կրոնական, կրթական ու մշակութային իրավունքները՝ ներառյալ հայկական ժառանգության պահպանումը: Սփյուռքի առումով ճակատագրական նշանակություն ունի մեր հավաքական ուժի օգտագործումը և ամբողջ աշխարհում սփյուռքի քայլերի համար ընդհանուր օրակարգի հաստատումը՝ կենտրոնանալով Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության և Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության վրա»:

Որպես ամփոփում՝ նշվում է. «Մենք՝ հայերս, բոլոր մակարդակներում՝ անձնական, հասարակական և պետական, պետք է հաղթահարենք հուսահատությունը և պառակտվածությունը, դիմադրենք մեր ժողովրդի առջև ծառացած շարունակական մարտահրավերներին ու դժվարություններին և հավաքականորեն կերտենք պայծառ ապագա բոլոր հայերի համար»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Սիսիանի զորամասում այսօր պայմանագրային զինծառայող է ինքնաuպան եղել. նրա կինը հղիԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում ՑԱԽԱԼ-ը hարվածել է Գազայի հարավում գտնվող քաղաքներից մեկին Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ Դավթաշենում՝ «մաhվան անցում» անունը ստացած հատվածում, բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ը. կա վիրավnր Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով Արտակարգ դեպք, Փամբակ բնակավայրում փրկարարները հայտնաբերել են եղնիկի ձագի մարմին«Արդյո՞ք Հայաստանն իր նոր առաջնահերթություններում ընտրում է ուկրաինական ուղղվածությունը»Ուզբեկստանն ու Ադրբեջանը Կասպից ծովում համատեղ նավատորմ կստեղծեն Ինչ իրավիճակ է Լարսում Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվն աճել է. ՊԵԿ Մեծ Բրիտանիայի վարչապետը կհայտարարի Կիևին SCALP hրթիռների արտադրության համար գաղտնի տվյալների փոխանցման մասին Էդուարդ Սպերցյանի հերթական արդյունավետ գործողությունը «Ալ Ահլիում» Սա վերնախավերի փաստացի ստեղծագործ ամլության և թուլամորթության նշան է․ Վարդան Ոսկանյան Մենք մտնում ենք Իրանի դեմ պատերազմի ավարտական փուլ. ԱՄՆ ֆինանսների նախարար «Ուրարտուն» նվազագույն հաշվով հաղթել է «Շիրակին» Ալիևը խոսել է TRIPP-ի շինարարական աշխատանքների մասին Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պարուրաձև գայլիկոն«Ռուսաստանը Հայաստանին ոչինչ պարտք չէ»Խոշոր ու ողբերգական վթար, Արագածոտնում. բախվել են «MAN» բեռնատար և «Opel»-ըԵվրահանձնաժողովը 6,1 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային uպառազինnւթյան ձեռքբերման համար Այսքան հրամանատարների, սպաների հեռացումն էլ բավարար էր ծանր հետևանքների հանգեցնելու համար. Տիգրան Աբրահամյան Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ի մի շարք քաղաքների «Ozon»-ի պահեստներին Լեգենդար Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան Վթար. առնվազն մինչեւ 14:00-ն ջուր չի լինի Երեխաների մահ և հարվածներ «Օզոնի» կենտրոններին. ԱԹՍ-ների հարձակման հետևանքները ՌԴ-ում Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել հարյուր հազար դրամ անվանական արժեքով թղթադրամներ․ պատմության այս օրը (24 օգոստոս)Ռուբլին էժանացել է. փոխարժեքն` այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Լարված իրավիճակ՝ Հովտաշատ գյուղում. 250-ից ավելի բնակիչներ 20 օր է մնացել են առանց ջրիԻրանը սպառնում է թիրախավորել Պարսից ծոցից նավթ տեղափոխող տանկերները՝ ԱՄՆ-ին աջակցելու դեպքում ՀՀ-ի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդների վաշինգտոնյան հանդիպումը Ալիևի դիվանագիտության հաղթանակն է․ Միրզիյոև Արմավիր-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զnհ Զելենսկին խոստովանել է` դեֆիցիտ կա Էրբիլ. Բարզանիի գրասենյակի հրետակոծումը կեղծ դրոշի ներքո իրականացված գործողությո՞ւն է Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ Bloomberg․ Թրամփը հունիսին իրականացրել է ավելի քան 1 հազար արժեթղթային գործարք՝ մինչև 263 մլն դոլար գումարով Պուտինը պատմել է Չեչնիայում հակամարտության դադարեցման գործում Ախմատ Կադիրովի դերի մասին ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին Նոր մրցաշրջան, նոր իմիջ. Հալանդը կտրել է երկար մազերը ԱՊԼ-ի մեկնարկից առաջ Իրանի խորհրդարանում պահանջել են, որ ԱՄԷ-ն փոխհատուցում վճարի և չեն բացառել երկրի ամբողջ տարածքը Թեհրանին հանձնելու հնարավորությունը Թրամփ․ Կանադան ուզում է օգտվել նահանգի կարգավիճակի առավելություններից՝ նահանգ չդառնալով «Զվարթնոց» օդանավակայանում 3 չվերթ չեղարկվել է, ժամանող 12 չվերթ՝ ուշանում Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 4 վիրավոր Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Իրանը սպառնացել է փակել Պարսից ծոցից նավթի արտահանումը «Սովորական հայերը կտուժեն». Փաշինյանի քայլերը դիտարկվում են որպես սպառնալիք երկրի տնտեսության համարՔաղաքագետ Մաթևոսյանը հայտարարել է, որ Հայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից
Ամենադիտված