Տարածաշրջանային խնդիրների շուրջ մտքեր փոխանակեցինք Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ Միրզոյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ այսօր՝ Բրյուսելում, հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ․
«Մտքեր փոխանակեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ»,- գրել է ԱԳ նախարարը։