Միրզոյանն ու Կոլոննան քննարկել են՝ ինչ փուլում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 11-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ երկուստեք ընդգծվել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ընթացիկ ծրագրերի կյանքի կոչման հարցում սերտ փոխգործակցության պատրաստակամությունն ու հանձնառությունը։
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել խաղաղության հաստատման հարցում առկա մարտահրավերներին: Արարատ Միրզոյանը Կատրին Կոլոննային ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։
Մտքեր են փոխանակվել միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։