Իտալիայի ԱԳՆ-ը հաստատել է ԵՄ-ին անդամակցելու շուրջ Կիևի հետ բանակցություններ սկսելու իր համաձայնությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻտալիան համաձայնել է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ։ Ինչպես լրագրողներին ասել է Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին՝ ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում, Հռոմը նշել է «Կիևի որոշումը՝ Ուկրաինայում հունգարական փոքրամասնության համար նոր նորմեր ընդունելու»։
«Մենք պայմանավորվել ենք բանակցություններ սկսել Կիևի հետ»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, պարզաբանել է նախարարը, Իտալիան պնդում է արագացնել բալկանյան երկրները ԵՄ ընդունելու տեմպերը։