Այո՛, ռևանշ չի լինելու․ Պապոյանը՝ Ադրբեջանի պահանջին ի պատասխան
ՎԻԴԵՈարծում եմ, որ խաղաղության պայմանագիրն այն մասին է, որ ռևանշ չի լինելու, եթե պիտի ռևանշ լինի, ապա էլի ի՞նչ խաղաղության պայմանագիր։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Ալիևի պահանջին, թե խաղաղության պայմանագրի նախապայմանն այն է, որ ռևանշիզմ չպետք է լինի։
Ըստ պատգամավորի՝ եթե ուզում ենք խաղաղության պայմանագիրը երկար ժամանակով ամրապնդել, ապա այդ ճանապարհն ուղիղ պիտի անցնել հարևանների հետ երկխոսության միջոցով։
«Այդ պայմանագիրը նրա մասին է, որ այստեղ տևական ժամանակ խաղաղություն լինի։ Շատ տրամաբանական է, որ ռևանշիզմ չի լինելու։ Խաղաղության պայմանագրից հետո ես սպասում եմ միջավայր, որը տնտեսական հարաբերությունների զարգացում կբերի, կենսամակարդակի բարձրացում։ Մեր պատկերացրած խաղաղությունը ռևանշ չի ենթադրում»,- շեշտեց Պապոյանը։
Նա նկատեց, որ ռևանշի լինելը ենթադրում է ՀՀ-ի չլինել։
Մանրամասները՝ տեսանյութում։