Ռուսաստանի եւ Եգիպտոսի նախագահները քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ։ Նրանք քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում եւ պայմանավորվել հասնել հրադադարի ռեժիմի անկլավում։ Այս մասին Ֆեյսբուքում տեղեկացրել է Եգիպտոսի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Ֆահմին։
Նրա խոսքով՝ զրույցի ժամանակ «քննարկվել են իրավիճակը տարածաշրջանում, հատկապես Գազայի հատվածում, քաղաքական եւ հումանիտար լարված իրավիճակի համատեքստում»։
Կողմերը քննարկել են նաեւ Եգիպտոսի ջանքերը անկլավ հումանիտար օգնություն ուղարկելու հարցում։
Պուտինը եւ աս-Սիսին պայմանավորվել են «շարունակել հրադադարի հասնելու եւ այն ջանքերը, որպեսզի միջազգային հանրությունը ստանձնի այդ նպատակին հասնելու պատասխանատվությունը»,- նշել է Ֆահմին, տեղեկացրել է «Կոմերսանտը»։