Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

BBC. Ադրբեջանում լրագրողներին բանտարկում են ԱՄՆ-ի հետ համագործակցելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանում  լրագրողների ձերբակալությունների հզոր ալիք է սկսվել։  Նրանք մեղադրվում են ԱՄՆ-ի հետ համագործակցելու մեջ։ Միաժամանակ երկրում հակաամերիկյան արշավ է ընթանում․ ամերիկյան բուհերի շրջանավարտները հայտարարվում են լրտեսներ, իսկ Վաշինգտոնը մեղադրվում է հայանպաստ քաղաքականության մեջ։ Ո՞րն է ձերբակալությունների և արշավի իրական պատճառը։

«Իշխանություններն ասում են, որ երկրում գործում է ամերիկյան գաղտնի գործակալների մի ամբողջ ցանց՝ որպես լծակ օգտագործելով ժողովրդավարության և խոսքի ազատության խթանումը։ Միաժամանակ Բաքվում տեղի են ունեցել իշխանությունների կողմից չվերահսկվող լրագրողների ձերբակալություններ։ Ընդհանուր առմամբ, անցած ուրբաթ օրվա դրությամբ իրավապաշտպանների տվյալներով, բանտում է գտնվում 11 լրագրող, իսկ քաղբանտարկյալների ընդհանուր թիվը երկրում այս տարվա գարնանից ավելի քան կրկնապատկվել է՝ հասնելով 254-ի։

Ադրբեջանում արդեն պատահել է, որ իշխանամետ մամուլի կողմից իրենց  արշավներում հնչեցրած մեղադրանքները չեն համապատասխանել նրան, ինչ հետագայում մեղսակցել է  հետաքննությունը։ Հայտնի իրավապաշտպաններ Արիֆ և Լեյլա Յունուսներին մեղադրել են հայկական լրտեսներ լինելու մեջ, սակայն 2014 թվականին նրանց կալանավորել են ֆինանսական հանցագործությունների համար։

 

Իրավապաշտպանները, որոնք դեռևս մնացել են Ադրբեջանում, ինչպես նաև նրանք, ովքեր հեռացել են, և նրանց օտարերկրյա գործընկերները լրագրողների դեմ բոլոր մեղադրանքները համարում են քաղաքական հետապնդումներ, իսկ ձերբակալությունները՝ անօրինական։

Լրագրողների լրտեսության մեղադրանքները ամերիկյան դրամաշնորհներ ստանալու քողի տակ   իրականում ցույց են տալիս ոչ թե իշխանության ուժը, այլ նրա թուլությունը, ասում է ամերիկացի պրոֆեսոր Ջերարդ Տոլը, որն ուսումնասիրում է Հարավային Կովկասը։

«Իշխանությունները պետք է ապահովեն ավտորիտար կառավարման շարունակությունը, հատկապես այս պահին, երբ Ալիևի հիմնական   հավակնությունները՝ Ղարաբաղի վերադարձը և տարածքային ամբողջականությունը, այլևս արդիական չեն, և հետևաբար պետք է լինի նոր թշնամի»,- ասում է փորձագետը։

ԱՄՆ-ի դեմ արշավի պատճառների մասին ո՛չ Ադրբեջանի իշխանությունները, ո՛չ էլ նրանց կողմից վերահսկվող մամուլը ուղղակիորեն չեն խոսում, սակայն դատելով վերջին մեկ ամսվա ընթացքում մամուլում հրապարակված բազմաթիվ տեքստերից՝ կարելի է ենթադրել, որ պատճառը ԱՄՆ դիրքորոշումն է Ղարաբաղի վերաբերյալ և ռազմական ոլորտում ԱՄՆ-ի ու Հայաստանի մերձեցումը։

Բացի այդ, ամսվա կեսերին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները չի երկարաձգի «Ազատության պաշտպանության մասին» օրենքի 907-րդ հոդվածի կասեցումը: Դեռ 1992 թվականին ընդունված այս ուղղումն արգելում է ԱՄՆ-ին ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին։

Այս տարի ուղղումը պետք է նորից գործի, ինչպես ասում են Վաշինգտոնում, հատկապես սեպտեմբերի 19-ի դեպքերի հետ կապված, երբ Ադրբեջանի ռազմական գործողության արդյունքում հայ բնակչությունը ստիպված եղավ լքել Ղարաբաղը և փախչել Հայաստան։

«Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու Արևմուտքի նախընտրած քաղաքական գործընթացը ձախողվեց, իսկ բռնությունը հաղթեց», - ասում է պրոֆեսոր Տոլը:

Հաշվի առնելով դա, ըստ նրա, Միացյալ Նահանգները ներդրումներ է կատարում Հայաստանում տեղահանվածներին օգնելու և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար՝ ավելի քան 100 հազար ղարաբաղցի հայերի արտագաղթի համար պայմաններ ստեղծելու համար:

«Պատմական հեգնանքն այն է, որ այսօր Ղարաբաղի հարցում ԱՄՆ երկու առաջատար քաղաքական գործիչները՝ Սամանթա Փաուերը՝ USAID-ի միջազգային օգնության գործակալությունից և Ջեյմս Օ՛Բրայենը՝ Պետդեպարտամենտից, երկուսն էլ Բոսնիայի հարցով ամերիկյան քաղաքականության վետերաններ են, - նշում է փորձագետը։-  Այնտեղ նրանք խորապես կարեկցում էին էթնիկ զտումների զոհերին, հիմնականում բոսնիացի մահմեդականներին, և այսօր նրանք գործ ունեն մահմեդական պետության հետ, որը էթնիկ զտումներ է իրականացրել առավելապես քրիստոնյա ժողովրդի դեմ»:

Նոյեմբերին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կշտամբեց Միացյալ Նահանգներին երկար տարիներ չմիջամտելու համար, երբ Ադրբեջանը պահանջում էր հայրենիք  վերադարձնել   հարյուր հազարավոր ադրբեջանցիների, որոնց հայերը վտարել էին Ղարաբաղից և նրա հարակից շրջաններից ավելի քան 30 տարի առաջ, և Սամանթա Փաուերը, որն այսօր պաշտպանում է հայերի իրավունքները, ըստ նրա, անտեսել է այս խնդիրը։

Նա նաև կոչ արեց հետաքննություն սկսել ԱՄՆ-ում «հայամետ քաղաքական գործիչների» դեմ։

Նա չխոսեց լրագրողների ձերբակալությունների մասին, բայց խոսեցին խորհրդարանի պատգամավորները՝ դրսից ֆինանսավորվող լրատվամիջոցներն անվանելով հակաադրբեջանական ուժեր, «հինգերորդ շարասյուն» և «դավաճաններ»։

Գեղարքունիքում «Mercedes Sprinter»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել. կա վիրավnրՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան ԱբրահամյանՁյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներինԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԲանակցությունները եղել են անկեղծ և արդյունավետ. Ուիտկոֆը` Ուկրաինայի հարցով Բեռլինում տեղի ունեցած հանդիպման մասինԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվելՊակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախման հետևանքով 10 մարդ է մահшցելԳեղարքունիքի ոստիկանները թմրանյութ տեղադրելու պահին երկու տղամարդու են ձերբակալվել․ առգրավվել է 44 փաթեթ մարիխուանա«Ռեալ»-ը հայտարարել է կիսապաշտպանի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասինՂրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. ՊուտինՈսկու գինը սեպտեմբերի 19-ից ի վեր առաջին անգամ նվազել է՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց 3 700 դոլարից ցածրԳազի գնի 10% բարձրացումը կարող է հանգեցնել 0,6% գնաճի․ ԳալստյանԹուրքիայի պատճառով հետաձգվել է Գերմանիայի ԱԳ նախարարի թռիչքը ԵրևանիցՄիջոցներ են հատկացվել TRIPP նախագծի իրականացման շրջանակում նախապատրաստական աշխատանքների համարԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի«Սոցիալական փաթեթ» ծրագիրը կդադարեցվի. շահառուները կուտակված գումարները կկարողանան տնօրինել իրենց հայեցողությամբՊատրաստ եմ վերադառնալ բանակ և հարկ եղած դեպքում կռվել Ռուսաստանի դեմ. արքայազն ՀարիՊուտինը, Թրամփը և Սի Ծինփինը խաղաղության մասին հռչակագիր են ընդունելՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի ԾինփինԴատարանը 3 ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի տնային կալանքըUFC-ն պայմանագիր կկնքի Նուրմագոմեդովի եղբոր հետ, նրանց նոր աստղեր են պետք․ ԾառուկյանԻտալական ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել շան հետ. պաշտոնականԲուդապեշտում «Total Chess» մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Ռապորտին, Լևոն Արոնյանը՝ ՄամեդյարովինԻսպանիայի գավաթ․ Ռանոսի դուբլն օգնել է 10 հոգով մնացած «Տեներիֆե»-ին հաղթել «Բադախոս»-ինԿառավարությունը 68 հազար դոլար է հատկացրել Ռուսաստանում անցկացված Հայ մշակույթի օրերի կազմակերպմանըՎան Գոգի «Ծաղկած շագանակենիները» կտավն աճուրդում վաճառվել է 190,4 մլն դոլարովՀաստատվել է կառավարության 2026-2031 թվականների գործողությունների ծրագիրըՄիջոցներ են հատկացվել դպրոցներում երկու դասագրքի ներդրման համարԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներԿյանքից հեռացել է Մարինե Մարինոսյանը«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնինՓաշինյանի գոռգոռnցը, վիրավnրանքները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հանդեպ, ոչ թե ուժի, այլ բացառապես սեփական դիրքորոշման խոցելիության վկայությունն են. Արմեն ԱշոտյանՀամեստ տղա էր, ուզում էր շարունակել ծառայությունը․ երեկ կյանքից հեռացած Նարեկը Գավառից էրՎրացի քաղաքագետ. «ԵՄ-ն աշխարհաքաղաքական թզուկ է, և լավագույնը Կրեմլին չզայրացնելն է»Թբիլիսիի բազմահարկ շենքում պայթյnւն է տեղի ունեցել. կան տnւժածներՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորում. Արդյո՞ք եղանակը փոխվում էԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը«Հայաստանի քաղաքական կարանտինը»Մեկնարկել է հետվճարների գործընթացը․ մանրամասներՄոսկվան նախազգուշացում է հղել ԵրևանինԹվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ»Ձեր ստեղծածը թղթե տնակ է՝ գունազարդված ու գեղեցիկ փաթեթավորված․ ադրբեջանցnւ անխոչընդոտ անցումն ու բանակում շարունակվող մահվшն ելքերը՝ վկա. Տիգրան ԱբրահամյանՋուր չի լինի մինչեւ 18:00-նԸնդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»Վանո Սիրադեղյանը նիստերին անհարգի բացակայությունների պատճառով զրկվել է Հայաստանի ԱԺ պատգամավորի մանդատից․ պատմության այս օրը (Նոյեմբերի 19)«Փորձում ենք ուժեղ լինել, Վոլոդյաս այդպես կցանկանար». Վոլոդյա Մխիթարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Քարվաճառում. «Փաստ»Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրՑերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան
Ամենադիտված