Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահակաշվիլի. 2005թ․-ին Վրաստանին փրկեց Ադրբեջանը

Այն բանից հետո, երբ նախագահ Զելենսկին Մայդան 3.0-ի մասին հայտարարություն արեց, շատերը նրա վրա հարձակվեցին՝ երևակայող անվանելով: Ես շատ լուրջ  ընդունեցի նախագահի խոսքը, քանի որ ինքս եմ անցել  այդ ամենի միջով, և այս սցենարն ինձ ցավալիորեն ծանոթ է։ Այս մասին գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, տեղեկացնում է «Ուկրաինսկա պրավդան»։

«Վարդերի հեղափոխությունից հետո Պուտինը մեզ չսիրեց։ Նա ռազմական խռովություն կազմակերպեց Բաթումում, որը մենք ճնշեցինք, 2004 թվականին ռազմական սադրանքները Հարավային Օսիայում, և այդ ժամանակ մենք խուսափեցինք լայնածավալ պատերազմից։ Ռուսաստանը մեզ համար լիակատար բլեքաութ սարքեց 2005 թվականի փետրվարին՝ պայթեցնելով էլեկտրահաղորդման գծերն ու գազատարները (այն ժամանակ մեզ փրկեց Ադրբեջանը): Նույն թվականին Գորիի ոստիկանական բաժանմունքը պայթեցվեց։ Մենք բռնեցինք ՊՀՎ գնդապետի։

Ռուսաստանը ամբողջական էմբարգո դրեց վրացական գյուղմթերքի ներկրման վրա և սկսեց վրացիների զանգվածային արտաքսումը Ռուսաստանից 2006 թվականին։ Մի խոսքով, ամեն ինչ բնակչության շրջանում զանգվածային դժգոհություն առաջացնելու համար։ Գործի դրվեց վրացական ծագումով ռուսաստանցի օլիգարխ Արկադի Պատարկացիշվիլին, որն իր վերահսկողության տակ գտնվող խողովակներով սկսեց նախապատրաստել 2007 թվականի նոյեմբերին տեղի ունեցած զանգվածային անկարգությունները։

 

Այն բանից հետո, երբ հանրահավաքը ցրվեց առանց զոհերի և լուրջ տուժածների (բայց փաստն ինքնին մեծապես վնասեց մեր միջազգային հեղինակությանը), ես հրաժարական տվեցի` կրճատելով իմ առաջին նախագահական ժամկետը ավելի քան մեկ տարով, և դժվարությամբ հաղթեցի նոր ընտրություններում (ընդ որում, պարտվեցի Թբիլիսիում):

Հարկ է նշել, որ այս իրադարձություններից քիչ առաջ մենք նամակներ ստացանք ՀԴԲ-ից, որտեղ հայտնում էին, որ Ռուսաստանից ժամանած վրացի քրեական հեղինակությունների խումբը հաստատվել է Երևանում՝ «Վարդերի հեղափոխության ռիմեյք» կազմակերպելու առաջադրանքով։ Այն, որ Պուտինը փորձել և փորձում է նմանակել մեր հեղափոխությունները, զարմանալի չէ, քանի որ նա և՛ մայդանները, և՛ վրացական իրադարձությունները հաշվարկել էր որպես ԿՀՎ-ի մեքենայություններ, այլ ոչ թե ժողովրդի կամք, որին ինքը չի հավատում։

Իմ հաղթանակը, նրա բոլոր մեքենայություններից հետո, տհաճ անակնկալ ստացվեց Պուտինի համար, և նա, ի վերջո,  լայնամասշտաբ ներխուժման որոշում ընդունեց, որի նպատակը Լավրովը չթաքցրեց Կոնդոլիզա Ռայսի հետ զրույցում՝ Սահակաշվիլիի տապալումը։ Բայց 2008 թվականի օգոստոսին Մոսկվան չկարողացավ կատարել այդ ռազմավարական խնդիրը։

Սակայն Պուտինը չհանձնվեց։ 2012 թվականի վճռական խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ Ռուսաստանը հրապարակ հանեց իր հովանավորյալ ռուսաստանյան-վրացական օլիգարխ Իվանիշվիլիին: Նրան թույլ տվեցին նախընտրական քարոզարշավի համար Ռուսաստանից 2 միլիարդ դոլար դուրս բերել։

Ոչ միայն Վրաստանում, այլև ամբողջ աշխարհում մեր դեմ կատաղի արշավ  ծավալվեց միանգամայն ցնորական մեղադրանքներով, ինչպես, օրինակ, այն, որ կինս երեխաների օրգանների առևտրով էր զբաղվում։

 Ռուսաստանի տեսանկյունից 2008-ի անհաջող պատերազմից հետո նրանք սկսեցին ահաբեկչություններ իրականացնել՝ պայթեցրեցին   շուկան, երկաթուղին, շրջանի վարչակազմի ղեկավարին և սպանեցին հատուկ նշանակության ջոկատի ղեկավարներին։ Եվ միայն Պուտինին ուղղված Օբամայի կոչից հետո ահաբեկչական հարձակումները դադարեցին։ Արդեն այն ժամանակ ամերիկացիները կարող էին համոզվել, թե ով է աշխարհում ահաբեկչության գլխավոր հովանավորը»,- գրել է Սաակաշվիլին։

Երեւանում Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍպանված ոստիկանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ նորածին երեխա Կադրեր Նալբանդյան գյուղից, որտեղ ոստիկանական ուժեր են կենտրոնացածԳազ չի լինիԱնհանգստություններ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության շուրջՌուսաստանում դրական են վերաբերվում փաստին, որ Հայաստանի իշխանությունը մերժել է աջակցել ՄՔԴ-ին՝ Պուտինի «ձերբակալման» հարցումԱրմավիրում ոստիկանին սպանելու կասկածանքով տղամարդ է որոնվումՀայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց Լատվիայի դեմ խաղում և միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը«Միակ քայլը, որը կկանգնեցնի իսրայելական ամբարտավանությունը, դա իսլամական երկրների դաշինքն է». ԷրդողանԿրակոցներ՝ Արմավիրի մարզում. ոստիկանության ծառայող է զոհվելՀրդեհ՝ Բայանդուր գյուղում. տներից մեկին հարակից խորդանոցում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսքՕլաֆ Շոլցը Ղազախստան կայցելիԲլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարի հետՀԱՊԿ-ից հայտարարել են՝ իրավիճակը անկայուն է,պահպանվում է տարածաշրջանի հակամարտությունների սրությունըՍրբադասել Արցախյան գոյամարտի բոլոր նահատակներին, նոր Արցախյան շարժում ձևավորել, Արցախի Հանրապետության համար գործադրել «Պետություն՝ առանց տարածքի» հայեցակարգը․ Արմեն Աշոտյանի առաջարկները«Զանգեզուրի միջանցքի» հարցը մնում է թե՛ Նիկոլի, թե՛ Ալիևի, թե՛ Էրդողանի, թե՛ գերտերությունների օրակարգում․ Արմեն ԱշոտյանՈղբերգական ելքով վթար Հերհերի ջրամբարի մոտ․ վարորդներից մեկը մահացել է, մյուսի վիճակը ծանր էՄեդվեդև. «ԱՄՆ-ն կկործանվի քաղաքացիական պատերազմի հետևանքով»Ուկրաինայի ԶՈՒ-ն Դոնեցկի շրջանում մանկական հիվանդանոց է գնդակոծել. տուժածների թվում կան երեխաներՀայաստանում է Իրաքի դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունըԻրանի ԻՀՊԿ հրամանատարը տեղեկություն է հայտնել ծովում Իսրայելի nւժերի հետ բшխnւմների մասինԻրանը վերահաստատել է դիրքորոշումը՝ ցանկանում են ռուսական գազ ներմուծելՄեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետինՀունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարը Հայաստանում կմասնակցի պանելային քննարկմանԱրտառոց դեպք՝ Երևանում․ այգում համբուրվող զույգին մոտեցած 2 տղամարդիկ ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ և պահանջել 50 հազար դրամ, որպեսզի բաժին չտեղափոխեն Սեպտեմբերի 20-ին աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտSMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգիցԸմբիշ Էդիկ Հարությունյանն անցել է աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ (տեսանյութ)Հայաստանի Մ-17 հավաքականն ընկերական խաղում զիջել է Լատվիայի ընտրանունՀարթաշեն գյուղում ահռելի քանակի անասնակեր է այրվել․ մանրամասներ Փակ է Աբովյանից Երևան մտնող ավտոճանապարհը. հայտնի է պատճառըՈ՞ւմ է կոշտ զգուշացնում Իրանը Փաշինյանը չի մասնակցել ՔՊ խմբակցության նիստին Ալիևի 80 տոկոսը և ամերիկյան այցը Բաքու Հայտնի է դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըԵրևանի ավագանիում որոշել են ազատվել ընդդիմախոսներից Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալԱյնթապի գերեզմանատանը գարեջրի կոտրած շշերով բազմաթիվ վնասվածքներ են պատճառել 18-ամյա տղային ու նրա հորըՈղբերգական վթար՝ Վայոց ձորում. Հերհերի ջրամբարի մոտ բախվել են «ՎԱԶ 2107»-երը, 1 զոh ու 1 վիրավnր կանՎրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԷջմիածին-Մարգարա ճանապարհին հրդեհ է բռնկվել փայտե տնակումՀայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Նիկիայի սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օրը««Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է․ Իրանը վճռականորեն դեմ է դրան»․ Էբրահիմ ԱզիզիԵվրոպայում նախազգուշացրել են մատակարարումների մեջ ռուսական գազի գաղտնի խառնվելու մասինՎրաստանում 3,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պոդոլյակ. Փաշինյանը Կիևին է հանձնում այն արկերը, որոնք նա չի տվել ՂարաբաղինՏնտեսական մարտահրավերների երախը. «Փաստ»Կորտունով. ԵՄ առաքելության կարգավիճակը պետք է համաձայնեցվի Բաքվի հետ«Երևանը Բաքվի աութսորսինգում». Փաշինյանն ու Ալիևը նոր կապիտուլյացիա՞ են պատրաստում Հայաստանի համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է
Ամենադիտված