Ավարտվել է Արագյուղ ու Քարաշամբ բնակավայրերն իրար կապող ճանապարհի հիմնանորոգումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱվարտվել է Տ-6-3, /Հ-4/ (Արագյուղ) - /Հ-5/ ավտոճանապարհի 3.7կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Ճանապարհն անցնում է Կոտայքի մարզով և միմյանց է կապում Արագյուղ ու Քարաշամբ բնակավայրերը։ Հայտնել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Ճանապարհը մինչ հիմնանորոգումը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում։ Ամբողջովին հիմնանորոգվել է ճանապարհի հիմքը‚ տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ‚ ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։
Բարեկարգված ճանապարհի միջոցով կհեշտանա երթևեկությունը Հրազդանից դեպի Արագածոտնի‚ Շիրակի և Լոռու մարզեր։
Հիմնանորոգումը կատարել է «Լիլիթ-87» ՍՊԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն։
Հիմնանորոգումն իրականացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։