Հայաստանն ու Ադրբեջանը աշխատում են խաղաղության համաձայնագրի ավարտի կարգավորման ուղղությամբ․ Պետդեպ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել է Երևանի ու Բաքվի համատեղ հայտարարությունը՝ ազատ արձակելու 34 գերիներին որպես փոխվստահության ձևավորման կարևոր քայլ․
«Այս հանձնառությունը վստահության ամրապնդման կարևոր միջոց է, քանի որ կողմերը աշխատում են խաղաղության համաձայնագրի ավարտի և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ ԱՄՆ-ն շարունակում է հավատարմորեն աջակցել։ Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին Հարավային Կովկասի ժողովրդի համար ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի հիմքեր ստեղծելու համատեղ ջանքերի համար։
Միացյալ Նահանգները կշարունակի խստորեն աջակցել տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ։