Ազգային ժողովն ընդունեց 2024 թվականի պետական բյուջեն
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովն ընդունեց 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը:
Բյուջեի նախագծին կողմ քվեարկեց 71 պատգամավոր, դեմ՝ 25։
Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2024 թվականի պետական բյուջեն պատմական ժամանակների պատմական բյուջե է:
2024 թվականի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրլն 723 մլրդ դրամ, որից հարկային եկամուտներն ու տուրքերը կկազմեն 2 տրլն 613 մլրդ դրամ:
Բյուջեի նախագծով նախատեսվել են 3 տրլն 206 մլրդ դրամ ծախսեր, որից կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 695 մլրդ դրամ:
Բյուջեի դեֆիցիտը կկազմի շուրջ 483 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 4.6 տոկոսը: