Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի դեմ Փաշինյանի դեմարշը ոչ մի լավ բան չի բերի Հայաստանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Pravda.ru-ն գրում է, որ  վերջին տարիներին շատ երկրների արտաքին քաղաքականության մեջ միանշանակ ավելի ու ավելի տարածված է դառնում «վիրավորված երեխա» հասկացությունը, այսինքն ինձ՝ նման հրաշալի մարդու «վատ» են վերաբերվել, և դա նշանակում է, որ ես այլևս «ընկեր» չեմ քո հետ: Այս մոտեցման տիպիկ օրինակ է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։

2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից ի վեր Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը մեծ դժգոհություն է ցույց տալիս ՀԱՊԿ-ի նկատմամբ: Ասում է ՀԱՊԿ-ը՝ այսինքն «Ռուսաստանը» չօգնեց պահպանել Հայաստանի վերահսկողությունը Ղարաբաղի նկատմամբ, և քանի որ չօգնեց, ուրեմն եզրակացությունը պարզ է՝ մենք ավելի ակտիվ ենք լինելու Եվրոպայի հետ բարեկամանալու հարցում։

Ինչպես ասում էր «Տասներկու աթոռների» հայտնի հերոս Օստապ Բենդերը «Արևմուտքը մեզ կօգնի»։ Եվ այդ երկու մարդկանց միջև հաստատ ինչ-որ ընդհանրություն կա։ Հավանաբար նույն արկածախնդրությունը։

Դե, Արևմուտքը սկսեց «օգնել».

  • Միացյալ Նահանգների մասնակցությամբ համատեղ զորավարժություններ Հայաստանի տարածքում
  • Եվրոպայից դիտորդների հրավիրում Ադրբեջանի հետ սահմանին դիտորդական առաքելության համար
  • զրահատեխնիկայի մատակարարում Ֆրանսիայից
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մշտական ​​խաթարում
  • Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ միջոցառումների հերթական անտեսում:

ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովը տեղի ունեցավ առանց Հայաստանի։ Ինչպե՞ս մեկնաբանեց Փաշինյանը. շատ խոնարհ, և միևնույն ժամանակ խղճուկ ու հպարտ. «Մենք մտածելու ժամանակ ենք տալիս և՛ մեզ, և՛ ՀԱՊԿ-ին»։

Հայաստանի ղեկավարության արևմտամետ կողմնորոշումն ընդհանրապես հասկանալի է: Բայց եթե անկեղծ ու լուրջ մտածեք, իսկապե՞ս սխալվում է Փաշինյանը, երբ ասում է, որ ՀԱՊԿ-ն անգործունակ կազմակերպություն է։ Ի վերջո, եթե ՀԱՊԿ-ը համեմատենք ՆԱՏՕ-ի հետ, ապա ինտեգրման, ստանդարտացման, ընդհանուր կառավարման և ռազմական պլանավորման աստիճանի առումով ՀԱՊԿ-ը պարզապես կամավոր ջենթլմենների ակումբ է։ Եթե ​​ուզեմ՝ կգամ, եթե ուզեմ՝ չեմ գա, լիբերալիզմ իր լավագույն վիճակում: Եվ դա վերաբերվում է ոչ վերջերս ստեղծված կազմակերպությանը: ՀԱՊԿ-ը գոյություն ունի արդեն 30 տարի, և այդ ընթացքում կազմակերպությունը որակապես առանձնապես չի փոխվել։ Եվ այդ առումով Փաշինյանի կշտամբանքը կարելի է մասամբ արդարացի համարել, ինչպես և ՀԱՊԿ-ին ուղղված ցանկացած քննադատական ​​խոսք։ Դե քննադատելը հեշտ է։ Բայց միգուցե՞ այս իրավիճակն առայժմ հարիր էր ՀԱՊԿ մասնակից երկրներին։ Եվ ի դեպ, Հայաստանն ինքը ի՞նչ է արել իր կողմից կազմակերպության աշխատանքը բարելավելու և ՀԱՊԿ անդամ երկրների համար։ Կազմակերպությունը բարեփոխելու նախաձեռնություններ եղե՞լ են: Ոչ: Կարծես թե այս ամբողջ ընթացքում Հայաստանի ղեկավարությունը բավական գոհ էր նրանից, որ երկրի սահմանները հսկում էին ռուս սահմանապահները, Հայաստանի ներսում կա ռազմակայան, իսկ ռուսական զենքի մատակարարումները վարկով են։

Այո՛, այդ համակարգը զարգացել է Փաշինյանից առաջ, բայց ի՞նչ է արել Հայաստանի նոր վարչապետը 2018 թվականից ի վեր երկրի ռազմական անվտանգության ամրապնդման առումով, կամ գուցե՞ Հայաստանն ինքն է օգնել ինչ-որ մեկին դժվարին պահերին։

Դե, իրակե, 2022 թվականի հունվարին Ղազախստանում զանգվածային անկարգություններ եղան, ՀԱՊԿ երկրները հստակ աշխատեցին և օգնեցին երկրում սահմանադրական կարգի վերականգնմանը, և Հայաստանն էլ իր փոքրիկ ներդրումն ունեցավ։ Երևանը ՀԱՊԿ առաքելության շրջանակներում մի քանի տասնյակ հոգուց բաղկացած ստորաբաժանում ուղարկեց Ղազախստան։ Այդ խումբը կատարեց մի շատ կարևոր և վեհ առաքելություն՝ հսկեց Ալմաթի քաղաքի ջրառը և խոհանոցը, այսինքն հացի փուռը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Հայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)
Ամենադիտված