«Համահայկական ճակատ» շարժման հայտարարությունը` դեկտեմբերի 4-ին, Երևանում կայացած, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտագնա նիստի վերաբերյալ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈղջունելով Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի արտագնա նիստը, կարևոր ենք համարում քննարկված հարցերի շրջանակը, որոնք բխում են արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանության շահերից, հայրենի բնօրրան վերադարձի և խաղաղ ապրելու արդար պահանջից։
Ելնելով ստեղծված իրադրությունից և միջազգային հարթակներում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից, սկզբունքային նշանակության հարց ենք համարում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների պահպանությունը` գործող նորմերին համապատասխան և հայտարարում ենք «Համահայկական ճակատ» շարժման աջակցությունը առ Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների պահպանման որոշմանը։
04.12. 2023թ
Երևան